Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Ասատրյան. «Ալիևի վերընտրությունից հետո Ղարաբաղյան հակամարտությունը կսրվի»

Հոկտեմբեր 29,2013 13:33

«Սպասելի էր, որ Իլհամ Ալիևը կշարունակի մնալ Ադրբեջանի գործող նախագահ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Ադրբեջանագետը հատկանշական և բացասական երևույթ համարեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի նշանակումը ու շարունակեց. «Կոռուպցիան ու դեդովշչինան կապվում է հենց նրա անվան հետ»:

Սահմանային վերջին կրակոցները ևս Սարգիս Ասատրյանը կապեց այդ նախարարի նշանակման հետ. «Սա նորանշանակ պաշտպանության նախարարի ժեստն է: Նա փորձում է այդպիսով Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետ չմնալ ու հիշեցնել իր մասին, թե սրանից հետո այսպես է լինելու: Մյուս կողմից էլ այդ կրակոցներն այնքան հաճախադեպ են, որ դժվարանում ես ինչ-որ միջադեպ կապել ինչ-որ իրադարձության հետ»:

Հարցին՝ սահմանային կրակոցներն արդյոք արդյունք չե՞ն Ադրբեջանի կողմից կաշառված եվրաչինովնիկների կողմից երկակի ստանդարտների կիրառման, պարոն Ասատրյանը պատասխանեց.«Ըստ էության, ստեղծվել է մի խումբ, որն առաջընթաց չի գրանցել: Անգամ չեն կարողանում լուծել նույն դիպուկահարների խնդիրը: Որևէ բան նման մարդկանց գործունեության մասին խոսել չես կարող: Դա հետևանք է նրա, որ Ադրբեջանը հզոր խաղացող է, նրան չեն ուզում կոպիտ բան ասել»:

Հարցին՝ Ալիևի վերընտրվելուց հետո Ղարաբաղյան հակամարտության լուծման առումով ի՞նչ ակնկալիքներ կան, պարոն Ասատրյանն այսպես արձագանքեց. «Ալիևի վերընտրությունից հետո Ղարաբաղյան հակամարտությունը կսրվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031