Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Ես այն կարծիքին չեմ, որ այդ 18 հազարով կարելի էր ապրել»

Հոկտեմբեր 29,2013 13:12

Այսօր «Հայելի» ակումբում պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, խոսելով
գործազրկության նպաստի վերացման, աշխատավարձերի բարձրացման մասին, ասաց. «ՀՀ-ում աշխատավարձերի կարգավորումը պետք է վաղուց արվեր, ուրիշ բան է բարձրացում կդնենք անունը, թե համակարգային մոտեցում, բայց ես կհամարեմ դա համակարգային մոտեցում, որովհետեւ ընդհանուր տրամաբանություն պետք է լինի: ԱԺ-ում ես կենսաթոշակների հետ կապված էլ այս հարցը բարձրացրեցի, որ անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել: Հուսով եմ` այս առումով էլ կկարգավորվի հարցը»:
Ինչ վերաբերվում է գործազրկության նպաստների վերացմանը, ապա, ըստ Մկրտիչ Մինասյանի` «Այդ 18 հազարի մասին կասեմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ աշխատեն: Ես, իհարկե, այն կարծիքին չեմ, որ այդ 18 հազարով կարելի էր ապրել: Այս քայլը մարդկանց շահագրգռելու համար է արվել, որ աշխատեն, եւ ոչ թե գրանցվեն նպաստառուների ցուցակում ու սպասեն այդ գումարին»:

Մկրտիչ Մինասյանի խոսքով`այդ գումարների բաշխման հետ կապված թերություններ կան, քանի որ ստացվում է այսքան ժամանակ անիմաստ գումարներ են վատնվել, բայց թե ով պատասխան կտա այդ ամենի համար, ինքն այս հարցին չի կարող պատասխանել. «Ամենայն հավանականությամբ, եթե երկրի քաղաքական իշխանությունը քայլ է ձեռնարկում, ուրեմն դա վերլուծությունների կարիք ունի եւ դրանից ելնելով էլ այդ քայլին են գնացել»,- ավելացրեց Մկրտիչ Մինասյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031