Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրապարակախոս. «Վարչապետը չի հասկանում 18 հազար դրամի արժեքը, որովհետեւ դա ընդամենը մեկ նախաճաշի գին է»

Հոկտեմբեր 29,2013 13:09

«Հարցը մեր կառավարության վարչապետի մտածողության մեջ է: Մեր ղեկավարությունը չի զգում պատասխանատվություն` սոցիալական ծանր վիճակի, գործազրկության համար, հակառակ դեպքում վարչապետը ելույթ չէր ունենա՝ ասելով, թե նրանք չեն փնտրում աշխատանք, ծույլ են…»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հրապարակախոս, սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը, խոսելով գործազրկության նպաստի վերացման մասին:

Կարինե Հակոբյանի խոսքով`սխալ կառավարման արդյունքում է, որ գործազրկությունն այս աստիճանի է հասել: Ըստ նրա`պետք է աշխատանքի եւ աշխատավարձի համակարգը փոխվի, բայց` «Մեզ մոտ դա դարձյալ հակառակ ուղղությամբ է տեղի ունենում, որովհետեւ այդ փոփոխությունը պետք է թեթեւացի սոցիալական բեռը:
Այսօր գիտնականը ստանում է հարյուր հազար դրամ, իսկ «Գազպրոմի» տնօրենը, որը ոչինչ չի ստեղծում, ստանում է շատ անգամ ավելի: Գործազրկության նպաստը ոչ թե պետք է կրճատվեր, այլ բարձրացվեր, որովհետեւ դա պետության մեղքն է:
Գուցե վարչապետը չի հասկանում այդ 18 հազար դրամի արժեքը, որովհետեւ դա ընդամենը մեկ նախաճաշի գին է…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031