Օրեր առաջ իր ավտոմեքենայում դաժան ծեծի էր ենթարկվել Գոռ Սարգսյանը, որին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Տուժողի ավտոմեքենայում ոստիկանները, մեր տեղեկություններով, հայտնաբերել էին փամփուշտ, ինչը առիթ էր դարձել, որ նրան մեղադրանք առաջադրվի քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այս պահին ոստիկանության Արագածոտնի մարզի ոստիկանները, որոնք Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում էին, տուժողին տանում են Արագածոտնի մարզի Աշտարակի դատարան, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու՝ կալանավորման միջնորդությամբ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ