Լրահոս
Օրվա լրահոսը

20 հոգու կրճատումը Նոյեմբերյանի քաղաքապետարանի համար գլխացավանք է դառնում

Հոկտեմբեր 29,2013 12:20

Նորաստեղծ կենտրոնի տնօրեն նշանակվեց 61-ամյա ՀՀԿ-ականը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից Նոյեմբերյան գրություն է ուղարկվել քաղաքապետարանում եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատողների օպտիմալ թիվ ապահովելու վերաբերյալ: Նոյեմբերյանն ունի 5600 բնակիչ, իսկ քաղաքապետարանում եւ դրա ենթակայության հիմնարկներում աշխատում է 137 հոգի:

Հոկտեմբերի 24-ին կայացավ Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ: Նիստի օրակարգում 11 հարց կար, սակայն ամենակարեւոր խնդիրը համայնքային ենթակայության 5 հիմնարկության լուծարումն ու դրանց հենքի վրա մարզամշակութային կենտրոնի ստեղծումն էր:
Ըստ ավագանու որոշման` լուծարվում են քաղաքային մշակույթի տունը,գրադարանը, մանկական գրադարանը, գեղարվեստի դպրոցը, մարզադպրոցը: Այդ հիմնարկներում այժմ աշխատում է 35 հոգի: 2014 թվականի հունվարից կգործի մարզամշակութային կենտրոնը, որը կունենա 19 աշխատող: Նոյեմբերյանի քաղաքապետարանի աշխատակազմից կկրճատվի 4 աշխատող, եւ կրճատվողների ընդհանուր թիվը կհասնի 20-ի: Նշենք, որ նախկինում քաղաքապետարանի աշխատակազմից եւս 5 աշխատակից է կրճատվել:

Մարզամշակութային հիմնարկի ստեղծման հարցը ավագանու նիստում բուռն քննարկումներ առաջացրեց: Ավագանու անդամ Արարատ Գիշյանն առաջարկեց վերոհիշյալ 5 հիմնարկները միավորել եւ նոր կատարել կրճատումները, ոչ թե լուծարել այդ հիմնարկները եւ նոր հիմքով աշխատակիցների մի մասին աշխատանքի ընդունել: Սակայն քվեարկությամբ ընդունվեց 5 հիմնարկները լուծարելու եւ նոր կենտրոն ստեղծելու Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի առաջարկը: Քաղաքապետը ներկայացրեց նորաստեղծ կենտրոնի տնօրենի միակ թեկնածուին` Նոյեմբերյանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ, 61-ամյա Մելսիդա Վերանյանին: Վերջինս մշակույթի ոլորտի փորձառու աշխատող է , նաեւ հանդիսանում է ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային կազմակերպության կանանց թեւի ղեկավարը:

Ավագանու անդամները Մ. Վերանյանին հարցեր ուղղեցին նորաստեղծ կենտրոնի գործունեության ծրագրերի վերաբերյալ: Որոշվեց,որ մեկ տարի հետո նա ավագանու նիստում հանդես կգա հաշվետվությամբ: Ավագանու անդամները քվեարկությամբ( 6 «կողմ», 2 «դեմ» եւ 1 «ձեռնապահ») հավանություն տվեցին Մ. Վերանյանի տնօրեն նշանակմանը: Ավագանու նիստում հայտարարվեց, որ քաղաքային ենթակայության 5 հիմնարկների կրճատվող 16 աշխատողներին որոշելու համար Մելսիդա Վերանյանը կհամագործակցի Նոյեմբերյանի քաղաքապետի եւ համայնքի ավագանու անդամների հետ: Նշենք, որ այդ կրճատումների հարցը Նոյեմբերյանում տարաբնույթ խոսակցություններ եւ որոշակի լարվածություն է առաջացրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Lragrox says:

    Կարծես թե էլ չպետք ա զարմանանք մեր իշպանությունների վարած ՃԻՇՏ քաղաքականությունից, բայց ամեն ագամ ավելի հետաքրքիր ու անկանխատեսելի հնարամտությունների են դիմում հատկապես Նոյեմբերյանի քաղաքապետը և արդեն բանից պարզվում է, որ ավագանին նույնպես: Պատկերացնում եմ թե որքան վատ վիճակում ա գտնվում Նոյեմբերյանը և հանրապետական կուսակցությունը, որ իր բոլոր ենթակա հիմնարկները միացնում և Նոյեմբերյանի ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ և լավ ՄԱՐԶԱԿԱՆ վիճակում գտնվող ԵՐԻՏԱՍԱՐԴ հանրապետականին է նշանակում այդ պաշտոնին: Մենք ծագումով Կոթեցի ենք և պապիկս միշտ հետևում է Նոյեմբերյանի նորություններին: Երբ կարդացինք այս հոդվածը, պապիկս անմիջապես ճանաչեց ձեր նոր հիմնարկի նորանշանակ ղեկավարին: Բանից պարզվում ա, որ նա և պապիկիս հետ ա դպրոց գնացել և հայրիկիս հետ, քանի որ ԼԱՎ սովորելու համար մի-քանի տարի մնացել ա նույն դասարանում: Բացի այդ պապիկս ասում ա, որ երևի էդ կինը շատ լավ մարզավիճակում է, որ նրան ընդամենը 61 տարեկան են համարում, քանի որ նրա հաշվարկներով էդ կինը գոնե 64 տարեկան պետք ա որ լինի: Նոյեմբերյանի քաղաքապետարանից ստացված մեր տեղեկություններով նա ծնվել է 1951-ի հուլիսի 30-ին (որը շատ կասկածելի ա): Ուրեմը կամ լրագրողը ճիշտ չի հաշվում կամ էլ էդ խեղճը արդեն իրա տարիքը մոռացել ա: Թե ինչով ա մտածել ձեր քաղաքապետը էդ որոշումը կայացնելիս հասկանալի է, բայց միթե ձեր ավագանիներն էլ են նույն տեղով մտածում? Վստահ եմ, որ հանրապետական լիդերները Նոյեմբերյանի քաղաքապետարանի էդ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ և ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՆՃԱՐԻՆ առաջիկայում կառաջարկեն կամ Տավուշի մարզպետի պաշտոնը կամ գոնե երկրի վարչապետի պաշտոնը: Դրա նման ՈՒՂԵՂՆԵՐԸ մեր երկրին հիմա շատ են անհրաժեշտ:

  2. Ուսանող says:

    Հիմա այս նկարի երջանիկ դեմքովը քաղաքապետն է, թե՞ ավագանին:Իսկ կարելի է հարցնել թե՞մենք երբ ենք աշխատանք ունենալու, եթե հանրապետականները մինչև 100 տարեկանը պետք է աշխատեն:

  3. Կոթեցի says:

    Նախ սկսենմ նրանից,որ ես բնիկ Կոթեցի եմ և Մելսիդայի տարեկիցը: Հստակ կարող եմ ասել, որ մեր սիրելի Մելսիդան Կոթիում դպրոց չի հաճախել: Մենք Կոթեցիներս միշտ և մինչ այսօր հպարտանում ենք այդ մտավորական և կիրթ ընտանիքից ցնված զավակներով` հանձինս մեր սիրելի Մելսիդայի, ով իր ամբողջ կյանքում անմնացորդ նվիրվել է մշակույթին:

  4. Lragrox says:

    Էն որ պապիկս ծագումով Կոթեցի ա դա դեռ չի նշանակում որ նա Կոթիում ա դպրոց գնացել: Իմ պապիկը շատ լավ գիտի թե Մելսիդան երբ և որ տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ ա դպրոց գնացել: Հետո եթե գրածս ուշադիր կարդաք կտեսնեք որ նրա ընտանիքի մասին ոչ մի բան գրված չի: Որքան որ ես ու պապիկս հասկացանք Նոյեմբերյանի քաղաքապետը միակ թեկնածու ա առաջադրել Մելսիդային, ոչ թե նրա ողջ հարգարժան ընտանիքին, թե ձեր ավագանին են հույսով ա համաձայնել նրա թեկնածությանը որ Մելսիդայի ու քաղաքապետի ընտանիքներն էլ հետն են ղեկավարելու էդ բարդ կառույցը: Ինչ վերաբերվում ա նրա անմնացորդ նվիրվածությանը, պապիկիս կարծիքով նրա 61- 65 տարեկան հասակում նրանից ոնց որ դեռ ինչ որ բաներ մնացել ա, որ որոշել եք էդ մեծ պատվին արժանացնել: Նայեք տեսեք պապիկիս գուշակությունները չիրակականան ու նա իրա աշխատանքային կարյերայով յեսիմ ուր հասնի: Հետո քանի որ էդ կնոջ տարեկիցն եք գոնե կասեք դուք քանի տարեկան եք որ նրա տարիքն էլ ճիշտ իմանանք?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031