Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը թո՞ւրք են՝ անկախ ազգությունի՞ց

Հոկտեմբեր 29,2013 12:12

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ինքը «կզարմացնի բնակչության շատ խավերի» և հրապարակել է «Ժողովրդավարացման փաթեթ», որը ներառում է մի շարք քաղաքական փոփոխություններ՝ ուղղված երկրի ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավմանը։ «Մենք անհրաժեշտ բարեփոխումներ կանենք և դա կանենք հանուն այն բանի, որ նոր հորիզոններ բացենք մեր երկրի առջև»,- ասել է նա, համոզմունք հայտնելով, որ դրանք կծառայեն Թուրքիայի պատմության նոր փուլի բացմանը, սակայն խնդրել է չսպասել, թե «Ժողովրդավարացման փաթեթը» վայրկենապես կլուծի երկրում եղած բոլոր խնդիրները։

Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բաղձալի փաստաթուղթը, որքանո՞վ այդ բարեփոխումները կօգնեն Թուրքիան դասելու «արդի ժողովուրդների մակարդակին»։ Հիշեցնենք, թուրքիզմի գաղափարախոսության գլխավոր մարմնավորումներից և Աթաթուրքի կարևոր պատգամներից մեկն այն է, որ, համաձայն Սահմանադրության, «Քաղաքացիության պարտավորություններով թուրքական պետության հետ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»։ Իրականում դա նշանակում է, որ ժխտվում է երկրի բնակչության բազմազգ կազմը և ընդունվում երկրում միայն թուրքերի գոյությունը։ «Մենք բոլորս թուրք ենք». ահա Թուրքիայի Հանրապետության հիմնարար քաղաքական կարգախոսը։ «Ժողովրդավարացման փաթեթը» չեղարկում է Սահմանադրության այդ հոդվածը եւ հռչակում բոլոր ժողովուրդների իրավահավասարություն:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031