Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը պատրաստ է հրաժարվել իր ողջ աշխատավարձից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2013 12:10

«Տարվա ավարտը բավականին հետաքրքիր կլինի»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հացերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք արդարացվա՞ծ է, որ պատգամավորի աշխատավարձը բարձրանա մի քանի հարյուր հազարով, իսկ ուսուցչինը, ասենք, տասը հազարով, պարոն Դավթյանը պատասխանեց. «Խնդիրը վերաբերում է 165 հազար մարդու, բայց մենք խոսում ենք միայն պատգամավորների մասին: Ի վերջո, միասնական համակարգ է ստեղծվում: Ոչ տրամաբանական աշխատավարձեր փնտրել պետք չէ: Իմ այն գործընկերներին, որոնք դեմ են արտահայտվում այս նախաձեռնությանը, ես կոչ եմ անում աշխատավարձի ավելացված չափը ուղղել մշակույթին, հաշմանդամություն ունեցող անձանց: Ես պատրաստ եմ հրաժարվել իմ ամբողջ աշխատավարձից, եթե նրանք կհրաժարվեն այդ ավելացված չափից: Բայց տարիներ շարունակ պատգամավորի աշխատավարձը չի բարձրացվել, դա տեղի է ունեցել երրորդ գումարման ԱԺ-ում»:

Գործազրկության նպաստի վերացման մասին որոշումը պարոն Դավթյանը տրամաբանական համարեց ու նշեց. «Այդ համակարգը անարդյունավետ համակարգ էր: Հիմա հետևանքները մեղմելուն ուղղված քաղաքականությունից անցում է կատարվում պատճառների վերհանման և պատճառները կանխարգելելու քաղաքականությանը»:
Բյուջե-2014-ին պարոն Դավթյանը դրական գնահատական տվեց ու մանրամասնեց. «Աշխատավարձերի բարձրացումը 32 հազար մարդկանց կհանի աղքատության նվազագույն շեմից: Մի խելացի միտք կա. բյուջեն հիասթափությունները հավասարաչափ բաշխելու արվեստ է»:
Մի շարք պետությունների՝ անգամ Ճապոնիայի և Հնդկաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին լուրերին, պարոն Դավթյանն այսպես արձագանքեց. «Մենք ժամանակակից աշխարհում աստիճանաբար դադարում ենք զարմանալուց, քանի որ մինչև ինչ-որ մեծ կամ փոքր ծրագիր իրականացնելը գնում է հրետանային նախապատրաստությունը, և դրա շրջանակներում պիտի դիտենք այդ երկրների՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունը: Թուրքիայի հետ կապված, եթե այդպիսի բան էլ կա, կարծում եմ, որ դա հատուկ է թուրքական քաղաքականությանն ու դիվանագիտությանը՝ շանտաժի լեզվով խոսել այլ երկրների ու պետությունների հետ: Այստեղ Եվրամիությանն ուղղված շանտաժի բաղադրիչ ես տեսնում եմ»:
ОРТ հեռուստաընկերության այն ռեպորտաժին, որտեղ կարծիք էր հայտնվում, որ ՀՀ-ն չի կարող անդամակցել Մաքսային միությանը, քանի դեռ ունի չլուծված խնդիրներ Ադրբեջանի հետ, ԱԺ պատգամավորը այսպիսի մեկնաբանություն տվեց. « ОРТ-ն, հասկանալի է, թե ինչ լրատվամիջոց է: Մի առիթով ԱՄՆ նախագահներից մեկն ասել է, թե CNN-ը մեր անվտանգության խորհրդի անդամ է, նույնը կարելի է ասել ОРТ –ի մասին: Հռետորաբանությունը իրողություններից պիտի տարբերել. ինչ է հայտարարել ОРТ-ն և ինչ է հայտարարում է ՌԴ նախագահը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031