Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Տրանսպորտի ուղեվարձի հարցերով ձեւավորված հանձնաժողովում քվեարկել են առանց փաստաթղթին ծանոթանալու»

Հոկտեմբեր 29,2013 12:09

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեկնաբանեց տրանսպորտի ուղեվարձի հարցերով ձեւավորված հանձնաժողովում ստեղծված իրավիճակն ու ներկայացրեց հնարավոր զարգացումները:

Բաբկեն Պիպոանի խոսքով` փոխքաղաքապետ Նիկոյանը հանձնաժողովի նիստը սկսել է այն հաշվարկի ծախսով, որը ներկայացվել էր քաղաքապետարանին. «Ես իննը կետից ութին դեմ եմ քվեարկել: Առանց հանրային վերահսկողության այս հարցը լուծել չի լինի», – ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ տրանսպորտի ծախսերը պետք է մաքսիմալ օպտիմալացնել, օրինակ, միջին որակի յուղ կարելի է ձեռք բերել ավելի էժան, քան գրված էր:
Բաբկեն Պիպոյանի ներկայացմամբ`ինքը հանձնաժողովում մեկ ու կես ժամ կռիվ է արել փոխքաղաքապետ Նիկոյանի հետ, ու ըստ նրա, ամենավատն այն է, որ մարդիկ քվեարկում էին՝ առանց նախապես ծանոթանալու այդ փաստաթղթին:
Բաբկեն Պիպոյանը նաեւ նշեց, որ ճիշտ է, կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են վճարել թեկուզ 150 դրամ, միայն թե երթեւեկեն քաղաքակիրթ պայմաններում, սակայն` «եթե կարող ենք 100 դրամով էլ ունենալ քաղաքակիրթ սպասարկում, ինչո՞ւ վճարել ավելի գումար»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031