Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահականից Լեւոն Մարտիրոսյանին այլեւս գումար չեն տա, կտան Կարեն Ավագյանին

Հոկտեմբեր 29,2013 12:07

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց`փոխվե՞լ է այն գումարների բախշման կարգը, որոնք նախագահի աշխատակազմն արդեն քանի տարի է տրամադրում է ծխախոտի դեմ պայքարի եւ հասարակական կազմակերպություններին աջակցության նպատակով:

Նախագահի աշախատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հասարակական կազմակերպություններին աջակցության ծրագիրը կշարունակվի: Կշարունակվի նաեւ հակածխախոտային պայքարը, ու այդ նպատակով հաջորդ տարվա բյուջեով կհատկացվի 100 մլն դրամ:
Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի ՀԿ-ները գումարի մի մասը վերադարձրել էին`ուղղելով դրանք Արմավիրի՝ կարկուտից տուժած գյուղացիների աջակցության հիմնադրամին: Այս ծրագրում գործընկեր կազմակերպությունն է փոխվել`Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է, որի ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն է: «Մենք չենք միջամտում այդ հասարակական կազմակերպությունների գործունեությանը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մամուլում ուշագրավ տեղեկություններ եղան այս ծրագրի մասին: Պարզվում է, այդ դրամաշնորհները տրամադրվել էին գոյություն չունեցող ՀԿ-ների, որոնք պատկանում էին միեւնույն անձին: Իսկ գումարները բաժանել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին պատկանող հասարակական կազմակերպությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031