Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Ղարիբյան. «Գնացողները չեն էլ պատկերացնում՝ ինչ է իրենց դրսում սպասվում»

Հոկտեմբեր 29,2013 11:57

Հաղորդավար ԵՐՎԱՆԴ ԴԱՐԻԲՅԱՆԸ հետեւում է երկրի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանում կատարվող իրադարձություններին։ Քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում, բայց եւ մտահոգված է՝ տեսնելով տարբեր խնդիրներ։

– Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը շարունակվող արտագաղթն է, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է այն կասեցնել։

– Ինձ համար շատ ցավալի երեւույթ է։ Մեր ազգի բնավորության գծերից մեկն է արտագաղթելը, ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որոնք գնում են, բայց ամբողջ սրտով ու հոգով դեմ եմ այդ երեւույթին։ Լինում են դեպքեր, երբ դրսում հանդիպում ու խոսում եմ մեր հայության հետ, լավ է, որ մարդիկ կարողանում են էնտեղ ինչ-որ բան գտնել, բայց եկե՛ք համաձայնեք, որ գնացողների 10 տոկոսն է միայն, որ կարողանում է իրեն պահել, հաջողության հասնել, մնացած 90 տոկոսը սեւագործ աշխատանքների մեջ է։ Եվրոպայում շատ ավելի վատ է վիճակը, հիմնականում գողություն են անում, ես դա ասում եմ ամենայն լրջությամբ, տեղյակ լինելով։ Եվրոպայում հիմնավորվելը բարդ է՝ կապված այդ երկրների օրենսդրության հետ։ Այլ բան է ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այնտեղ ավելի մեղմ է աշխատելու իրավունք ստանալը։ Գուցե գնացողները չեն էլ պատկերացնում՝ ինչ է իրենց դրսում սպասվում։

– Իսկ Ձեզ մոտ մեկնելու ցանկություն չի՞ առաջանում։

– Երբ խորը նայես ամեն ինչին, գուցե նման ցանկություն առաջանա, բայց տարբեր երկրներում տեսնելով՝ ինչն ինչպես է, դու քեզ հարց ես տալիս՝ որ ես գնամ, ի՞նչ պետք է անեմ, ես ո՞վ եմ Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ այլ տեղ։ Ես Հայաստանում եմ, ինձ այստեղ են ճանաչում:

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031