Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարյուր տարվա մենությունից» մինչեւ բյուջե -2014

Հոկտեմբեր 29,2013 11:54

Նախ՝ մի թեթև հիշեցնենք «Հարյուր տարվա մենություն» գրքի այդ հատվածը: Կերպարներից մեկը՝ Ֆերնանդան, տիպիկ քաղքենի էր, և, ինչպես ինքն էր ասում, ծովափի ողջ երկարությամբ միակն էր, ով կարող էր պարծենալ, որ ոսկե գիշերանոթ է օգտագործում։ Սակայն տնեցիներին դա առանձնապես չէր տպավորում, նրանք անգամ ծաղրում էին կնոջը։ Գնդապետ Բուենդիան, օրինակ, հարցնում էր՝ ինչո՞վ է նա այդպիսի արտոնություն ձեռք բերել, «չլինի՞ նրանից քրիզանթեմներ են դուրս գալիս»։

Սակայն Ֆերնանդային հատկապես վրդովեցրել էր Ռենատան՝ սեփական դուստրը, ով ննջարանում լկտիաբար հետևել էր մորը և հետո պատմել բոլորին, որ գիշերանոթն, իրոք, ոսկուց է, տոհմանշանով, բայց ներսում սովորական արտաթորանք է, «ամենասովորական և նույնիսկ սովորականից վատը»։
Ի՞նչ կապ ունի սա մեր իրականության և հատկապես՝ երեկվա բյուջետային քննարկման հետ։ Պարզաբանենք։ Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները պարծենում էին (են) միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի ցուցանիշներով։ Ամենից շատ գովերգվողն ու հիշատակվողը, իհարկե, Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Doing Business» զեկույցն էր՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության մասին։ Այդ զեկույցում Հայաստանը վերջին տարիներին վեր է բարձրանում՝ առաջ անցնելով անգամ շատ եվրոպական երկրներից։ Բայց արի ու տես՝ տնտեսության վիճակը դրանից չի բարելավվում, այլ հակառակը՝ գնալով զիջում ենք մեր հարևաններին։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031