Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը՝ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ

Հոկտեմբեր 29,2013 11:50

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջեւ ծագած հակամարտությանը երեկ նոր թափ հաղորդվեց։ ՀԱՕԿ-ի կողմից խոստացված հայտարարությանն ի վերջո եղավ, որտեղ կրկին նշվեց, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել օրենքի խախտումներով։

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս կապակցությամբ պարզել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը, քանի որ ԱՆ-ն, խնդրի հետ կապված, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր. «Անկախ նրանից, որ ՀՎՖ-ն մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց»։ Մեր գրավոր հարցերին պատասխանեց ՀՀ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը։
– Դուք հայտարարել էիք, որ Ա. Բաղդասարյանի ղեկավարած վոլեյբոլի ֆեդերացիան անկախ է Գ. Ծառուկյանի ղեկավարած օլիմպիական կոմիտեից, հետեւաբար կարող է ինքնուրույն ղեկավար ընտրել։ ՀԱՕԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրությունը տեղի է ունեցել մի շարք խախտումներով։ Ի՞նչ հիմքերով էիք Դուք պաշտպանում Ա. Բաղդասարյանին։
– ՀՀ արդարադատության նախարարությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, թե արդյոք «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունն իրավասու է իր կազմից հեռացնելու «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին, թե արդյոք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ, եւ արդյոք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու եւ միջազգային մրցույթներին մասնակցելու համար, բացառապես իրավաբանական պարզաբանում էր տվել ազգային ֆեդերացիաների եւ ՀԱՕԿ-ի հարաբերակցության, ինչպես նաեւ համապատասխան միջազգային ֆեդերացիաներին եւ ՀԱՕԿ– ին անդամակցելու պայմանների վերաբերյալ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031