Արեշի շուկան, կամ ինչպես ասում են՝ էրեբունու շուկան, վաճառվել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն այստեղ «Երեւան սիթի» կառուցելու նպատակներ ունի։
Շուկայում եւ նրա հարակից տոնավաճառում առեւտրով զբաղվողներին Ալեքսանյանը մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել՝ նոր առեւտրային տարածք գտնելու եւ տեղափոխվելու համար։ Շուկան մի քանի տասնյակ տարվա կենսագրություն ունի։ «Էս շուկայի անունը թնդում էր։ Օձի ձուն էլ էստեղից կճարեիր»,- մեզ հետ զրույցում պատմում էին շուկայի առեւտրականները՝ փորձելով հնարավորինս ընդգծել այն պահպանելու կարեւորությունը։ Շուկայի վաճառքի խոսակցությունները 3 ամիս առաջ են սկսել շրջանառվել։ 2014 թվականի հունվար ամսից սկսած, գործազուրկ կմնան ոչ միայն գյուղմթերքի եւ հագուստի վաճառքով զբաղվող բազմաթիվ առեւտրականները, այլեւ շուկայի ադմինիստրացիայի 12 աշխատողները։
Շուկայի տնօրեն Հովսեփ Սմբատյանի հետ գործարքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով զրուցել չհաջողվեց։ Փոխարենը զրուցեցինք ադմինիստրատիվ ներկայացուցիչներից մեկի հետ:
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում