Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը հարցերը լսեց ու գնաց

Հոկտեմբեր 29,2013 11:30

Այսօր խորհրդարանում, հանձնաժողովներում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների իր հատվածն ավարտելուց հետո, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը շտապեց հեռանալ:

Արդեն միջանցքում լրագրողները փորձեցին պարոն Սարգսյանից մի քանի հարցերի պատասխաններ ստանալ. մասնավորապես հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի նախագահի աշխատակազմը ռուսական առաջին ալիքով հնչած այն տեղեկատվության մասին, թե Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը, այդպես էլ ցանկություն կմնա և չի իրականանա, քանի դեռ լուծված չէ ԼՂ հիմնախնդիրը: Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանի աշխատակազմը պաշտոնապես չի արձագանքում այս հայտարարությանը, Վիգեն Սարգսյանը ոչինչ չպատասխանեց, հարցերը լսեց եւ հեռացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031