Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում Մազութի Համոն (20-րդ դարի սկզբի Զորի Բալայանը) ժողովի ժամանակ իր բոցաշունչ ճառում ասում է. «Նույն բարձրագույն (Ռուսաստանի կայսրի – Ա. Ա.) գրությամբ – ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել – բավականին, այո՛, բավականին որոշ խոստումներ են տված մեզ ապագայի նկատմամբ – եւ մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը» – մենք արդեն ունենք եւ իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված»: Հասկանալի է, որ 1914 թվականին՝ պատերազմը սկսվելուց հետո ո՛ր «Հարցում», ըստ Համբարձում Աստվածատրյանի, Ռուսաստանի կայսրը պետք է մեզ աջակցեր: Հայտնի է նաեւ, որ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, թե ամենաբարձր ատյաններից իբր տրված (իսկ իրականում՝ գուցեեւ չտրված) երաշխիքները քանի կոպեկ են արժեցել:
Բնականաբար, Մազութի Համոյի ճառը դահլիճում բուռն ոգեւորություն է առաջացնում, գտնվում է միայն մի երիտասարդ, որը տրամաբանական հարց է տալիս. «Չէ՞ր կարող արդյոք պ. Աստվածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այդ գրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան ամենաբարձր ինստանցիաներից», եւ եթե այդպիսին, այսինքն՝ գրությունը կա, ինչպես են ձեւակերպված այդ խոստումները – բառացի»:
Հայկական քաղաքական մտքի գլխավոր հակասությունը հենց դա է՝ օտարամոլ ռոմանտիզմ եւ ազգային պրագմատիզմ: Այդ երկու ընդգծված բեւեռներում էլ կարող են լինել ազնիվ, անկաշառ եւ հակառակը՝ խիստ շահամոլ, անպարկեշտ մարդիկ, կարող են լինել ավելի կամ պակաս խելացի եւ կրթված գործիչներ: Սա աշխարհայացքի խնդիր է, եւ պատմությունը ցույց է տալիս՝ երբ հանգուցային կետերում մենք հակվում ենք պրագմատիզմին, այդ ժամանակ ենք հաջողություններ ունենում:
Ինձ համար այդ պրագմատիկ մտածողության կրողներ են, օրինակ, պատմաբան Լեոն, մեր մեծագույն գրող Հովհաննես Թումանյանը: Վստահաբար, այդպես մտածողներ եղել էին նաեւ նրանցից առաջ, եւ պատմաբանները կարող են նման օրինակներ բերել: Նորագույն ժամանակներում պրագմատիզմի լավագույն օրինակներ են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր ընդհանրության մեջ: Ուրիշ հարց, որ ներկայիս ՀԱԿ-ը, իմ կարծիքով, շեղվել է այդ սկզբունքներից:
Բայց կարեւորն այն է, որ մտածողության այս «դպրոցն» իր հետեւորդներն ունի, որովհետեւ այսօր նույնպես հանգուցային կետ է: Եվ ահա Հովհաննես Իգիթյանը՝ այն գործիչներից մեկը, որը ձգտում է վերականգնել ՀՀՇ-ն որպես քաղաքական կառույց, տվել է գրեթե նույն հարցը. «Թող ցույց տան Պուտինի տված այն երաշխիքը, որով Ղարաբաղը ստացավ անվտանգության երաշխիք»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կներեք պարոն Աբրահամյան,բայց ձեր բերած օրինակները կոնկրետ Լեոյի և Թումանյանի առումով շատ անհաջող են.երկուսն էլ չունեյին կուռ քաղաքական հայացքներ.հայի հետին խելքով անցյալի սխալները մատնանշելը պրագմատիզմի նշան չի…Իսկ ինչ վերաբերվում է ԼՏՊ-ին և՞Ղարաբաղ՞ կոմիտեին,ապա հետաքրքիր է,որ ձեր նշած ժամանաշրջանում նրանք ճանաչում էին միայն մեկ պռագմատիկ գործիչ-Արամ Մանուկյան:
իմ կարծիքով մենք պետք է արտաքին քաղաքականությունում դադար տանք ու զբաղվենք ներքին հարցերով, կարծում եմ մեր ազգային թերություններից մեկը նաև կայանում է նրանում, որ ցանկանում ենք արտաքին միջազգային կարևոր բոլոր գործընթացներին մասնակցենք ու ինչքան շատ ենք մասնակցում էնքան մեր գլխին շատ են տալիս, մեր ազգային մեծամտությունը մեզ կործանում է…
Կարծում եմ՝ ՀԱԿ-ը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի ու Լևոն Զուրաբյանի, ամենևին էլ չի շեղվել պրագմատիզմի սկզբունքից: Հիշենք ԲՀԿ-ի հետ սիրախաղը կամ Սեպտեմբերի երեքին հաջորդած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Այո, քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Այլ հարց է, որ ՀԱԿ-ի ու նրանց նման շատ-շատերի համար չկա որևէ սահման հնարավորի և թույլատրելիի միջև:
Այդ երկու քայլերն էլ, իմ կարծիքով, վկայում են ոչ թե պրագմատիզմի, այլ ռուսական քաղաքականության ուղեծրի մեջ հայտվելու մասին:
Պարոն Աբրահամյան, Դուք իրոք կարծում եք, որ փոքրիկ Հայաստանը կարող է իր սեփական, ոչ մեկին չհարող քաղաքականության ուղեծիր ունենալ, կամ լիովին ինքը ընտրել այդ ուղեծիրը, գրողի ծոցը ուղարկելով գերտերությունների շահերը?
Կարծում եմ Եվրոմիությունը ՊՐԱԳՄԱՏԻԿՈՐԵՆ ի սկզբանէ էլ իմացել է, որ Հայաստանը այլընտրանք չունի Ռուսաստանից հրաժարվելու և խիստ կզարմանային, եթե մենք այլ որոշում կայացնելով մեզ դնեինք հիմար վիճակի մեջ: Նրանց “հրավերը” ավելի շատ քաղաքավարության ժեստ էր հիշեցնում, կանխավ իմանալով որ չենք ընդունելու ասյպիսի իրավիճակում: Բա ինչու առաջ, երբ ՄՄ-ի գաղափարը դեռ չկար, մեր առաջ դռները չէին բացել և ափսոսանքներ չէին հայտնում մեր պես “թանկագին” գործընկերոջը կորցնելու համար?? Որովհետև պրագմատիկ են…
Դրա փոխարեն մեր որոշ ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐ ախ ու վախ են դրել, իբր թե տեսաք ինչ եղավ` Գիքորը ուզում էր Եվրոպա գնար, բայց Համբոն ինչպես միշտ իրան քաշեց ու չտարավ… լավ էլի
Համաձայն եմ` “պատմությունը ցույց է տալիս՝ երբ հանգուցային կետերում մենք հակվում ենք պրագմատիզմին, այդ ժամանակ ենք հաջողություններ ունենում”, և սա հենց այդ դեպքերից մեկն է: Բացի այդ`Куда ты денешься с подводной лодки?
Իսկ Դուք կարծում եք որ Իսրայելը զբաղեցնում է Երկիր մոլորակի 3/4 մա՞սը:
Ոչ, ես կարծում եմ, որ Իսրայելը ամենակամակատար երկրներից մեկն է, ինչպես նաև լուրջ պրոեկտ է, որի տերերը բոլորովին էլ Իսրայելի բնակիչները չեն: Իսրայելը նաև ամենա ոչ դեմոկրատական և ոչ ազատական երկրներից մեկն է, այնպես որ համեմատությունը տեղին չէր, ավելի ճիշտ` իմ ասածի օգտին էր…
SOS, Սայաթ-Նովա փողոցը նորից ասֆալտում էն
Ա: Երբ մարդ թերագնահատում է, թե գերագնահատում սեփական ուժերը (= գերագնահատել, թե թերագնահատել թշնամու ուժերը), այսինքն՝ իրատես չէ, դա պարտության գրավականն է: Ստացվում է, մենք պետք է լինենք իրատես, իսկ թշնամուն ստիպենք լինել ոչ իրատես, սա էլ հաղթանակի գրավականն է: Ուժը, օրենքը, հարստությունը կարեւոր են, բայց իրատեսությունը քիչ պակաս կարեվոր չէ:
Բ: Ցանկացած համակարգ հենվում է երեք ոտքերի վրա. ա: ուժ՝կարմիր, բ: օրենք՝կապույտ,գ: հարստություն՝ ոսկեգույն կամ նարնջագույն: Եթե մի գույն պակասում է կամ էլ հավասար չէ մյուսներին, դա արդեն հայոց դրոշ չէ: Այսինքն՝ ուժն առանց օրենքի ու հարստության՝ խախուտ համակարգ է, օրենքն առանց ուժի ու հարստության, թե հարստութունը առանց ուժի ու օրենքի նույնպես խախուտ են: Ստացվում է, մենք պետք է ունենանք հավասար ոտքեր, իսկ թշնամուն ստիպել ունենալ տարբեր չափսերի ոտքեր: Ուժը, օրենքը, հարստությունը կարեւոր են, բայց նրանց հավասարությունը քիչ պակաս կարեվոր չէ:
Գ: Հետեւություն. Թե հանցագործ աշխարհը, թե դեռ բանտում չհայտնված կաշառակեր պաշտոնյանները ունեն իրենց հստակ օրենքները, որոնք ոչ մի կապ չունեն ժողովրդի կողմից ընդունված օրենքների հետ: Դա այլ համակարգ է: Դրականը հանցագործ համակարգի՝ դա նրանց իրենց օրենքների հանդեպ օրինապաշտությունն է. եթե մի պաշտոնյա կաշառք չվերցրեց, նա դառնում է կաշառակեր համակարգի թշնամի եւ ժողովրդի համակարգի բարեկամ, իսկ եթե ժողովրդի ներկայացուցիչն է կաշառք տալիս, նա դառնում է կաշառակեր համակարգի բարեկամ եւ ժողովրդի համակարգի թշնամի: Հանցագործ համակարգում օրենքը ուժի ու հարստության տերն է, իսկ ժողովրդի համակարգում օրենքը՝ մտավորականությունը թույլ է եւ աղքատ: Ստացվում է, արդյունավետ հանցագործ համակարգին կարելի է հաղթել, երբ մենք կսովորենք լսել ու ենթարկվել մեր մտավորականության ասածներին, նրանց պաշտպանել ու բոլոր միջոցներով աջակցել:
Ներողություն երկար գրելու համար: