Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ի հայտարարությունը

Հոկտեմբեր 28,2013 23:41
haok

Ինչպես հատնի է, վերջերս տեղի է ունեցել վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի ընտրություն, որտեղ գրանցվել են բազմաթիվ խախտումներ : Այդ առթիվ ՀԱՕԿ–ը տարածել է հետևյալ հայտարարությունը . Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Հարց կարող է առաջանալ թե ինչո՞ւ : Բացատրեմ:

Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին` հակասում է օրենքին: Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում և արգելված են եղել անգամ լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը : Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման: Մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է կոպիտ միջամտության պայմաններում:

Մասնավորապես` ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան: Նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատության շենքում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաև շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց և հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար: Համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից, և վերջապես` ընտություններն անցել են գործադիր իշխանության ներկայացուցչի ` սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում: Օլիմպիական կարևորագույն սկզբունքներից մեկը ֆեդերացիաների, որպես հասարակական կառույցների անկախությունն է և գործադիր ու իշխանության այլ ճյուղերից անկախ գործելու պահանջը: Ես խախտումների շարքը դեռ շատ երկար կարող եմ շարունակել, սակայն կարծում եմ այսքանն էլ բավարար է:

Այս կետերը ուղղակիորեն ամենակոպիտ կերպով հակասում են միջազգային օլիմպիական կոմիտեի սկզբունքներին և օլիմպիական խարտիային: Մեր խնդիրն է ուղղակի զգուշացնել, որ նմանատիպ խայտառակ ընտրություն անցկացնելու որոշումը հանգեցնելու է միջազգային սկանդալի` մարզական որլորտում: Ինձ արդեն իսկ ահազանգել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տարակուսանքն են հայտնել նման ընթացակարգով անցակցված ընտրության հետ կապված: Ես անձնապես, որպես ՀԱՕԿ ներկայացուցիչ, ցավ եմ ապրում, որ միջազգային ասպարեզում վտանգված է մեր երկրի մարզական հեղինակությունը, քանի որ մենք այդ հեղինակությունը դժվարությամբ ենք վաստակել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մի բան վստահ կարող եմ ասել, որ որևե մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից:

Ուզում եմ ընդգծել` ՀԱՕԿ չի դրել և չի դնելու որևէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման և միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է: Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը և ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից:
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ

ՀԱՕԿ-ի գլխավոր քատուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031