Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի հոբելյանական՝ 5-րդ խաղարկության նախնական փուլի հանդիպումները:
Պետական կառավարման մարմինների աշխատակիցներով համալրված թիմերը, բաժանված երկու ենթախմբի, պայքարում են իրենց խմբերում առաջին երկու տեղերն զբաղեցնելու համար, որպեսզի արդեն կիսաեզրափակչում պայքարեն արդեն մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:
Թիմերը դեռ երեք-չորս տուր պետք է անցնեն եւ դժվար է ասել, թե ովքեր կարժանանան այդ իրավունքին, սակայն երրորդ տուրից հետո խմբերում արդեն ընդգծվում են առաջատարները: Նրանք են. «A» խմբում՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ոստիկանության, «B» խմբում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ՀՀ էներգետիկայի նախարարության թիմերը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ