Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը ակտիվիստներին համեմատեց մարմնավաճառների հետ․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2013 22:31

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, ասելիքի դեֆիցիտ ունեն:

«Փակ շուկայի խնդիրն այլեւս գոյություն չունի: Մարդիկ, որ իրենց վրա ուշադրություն գրավեն, աղմկոտ անկարգություններ են անում: Ուղղակի մենք ստուկաչ չենք, որ ցանկացած դեպքի առիթով դիմենք իրավապահներին»,- ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով, ակտիվիստները սադրանքների են դիմում. «Մասիվում երեխա են ծեծում, երեք-չորս հոգով մոտենում են շուկային, քար են նետում՝ փորձելով հանրային ուշադրությունը գրավել իրենց վրա: Սա հին տեխնոլոգիա է, այնքան հին, ինչքան պոռնկությունը: Եթե այս մարդիկ որոշել են հին մասնագիտություններին վերադառնան, Ծերեթելի փողոցի վրա շատ հարմար տեղ կա նրանց կայանելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gggggg says:

    հազար ներողություն ռռւսերենի համար,բայց այստեղ են ասել “Чья бы корова мычала”

  2. Zero says:

    Սա արդեն վաղուց քաղաքագետ չե:

    Քաղաքաքան/գեղական պատվերներ է կատարում էժան-էժան, հիմի էլ ձեռքին Լֆիկի գործն ա:

  3. Spartak says:

    Այս ,,քաղաքագետը,, , որ ծախված է Լֆիկին, հեչ ամոթի զգացում չունի՞:Հետո ինչ, որ խարդախության կասկածանքով դատապարտվելուց փրկվեց, և փրկողն էլ Լֆիկը եղավ:Բոլորիս է դա հայտնի:Բայց դա ,,քաղաքագետ,, կոչեցյալին չպետք է թուլ տա թուք ու մուր շպրտելու ակտիվիստների վրա, վարկաբեկի նրանց : Ամոթ է, ,, քաղաքագետ,, :Ես որպես հայ մարդ ամաչում եմ քո փոխարեն:Նայիր շուրջդ՝ ում կողքին ես կանգնած և ում դեմ ես պայքարում:Հասկանալի է՝ քո նմանների համար կերատաշտակից առավել ոչինչ չկա, բայց…Ուզում եմ բառեր գրել, բայց ավելի լավ է ինքդ ընտրիր քո նմաններին բնութագրող տհաճ արտահայտությունները:Ընտրիր ու սթափվիր:Ուրիշ աշխատանքով քրտնիր ու տուն պահիր, որ երեխաներդ չամաչեն:Էլ ի~նչ ասեմ, որ սթափվես,Սուրենյանց: Այդ ի~նչ էիր անում Փակ շուկայում, ի~նչ ծիծաղելի ու ողորմելի վիճակում էիր քեզ գցել:

  4. Ռուբեն says:

    Երեխաների մոտ կա այդպիսի մի պաշտպանական ձև` ախոյանին որակում է այն հատկանիշներով, որով իրեն են արդեն սկսում որակել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031