Անցած շաբաթ Կրասնոյարսկի Ժելեզնոգորսկ քաղաքում Հովհաննես Սահակյանի սպանության կասկածանքով չորս հոգի է ձերբակալվել: Հայտնում է «Խակասիա» լրատվական գործակալությունը:
Սիբիրի դաշնային համալսարանի ուսանող 17-ամյա Սահակյանի դին հայտնաբերվել էր 2012թ. հունվարի 13-ին՝ գլխի և մարմնի հատվածում վնասվածքներով:
Ըստ նախաքննության, Սահակյանը երեկոյան դուրս էր եկել իր ծանոթի, որի մոտ նա ապրում էր ժամանակավորապես, «Լեկսուս LX 570» մանիշի մեքենայի շարժիչը տաքացնելու: Երբ նա մոտեցել էր մեքենային, անհայտ անձը մի քանի անգամ կրակել էր նրա վրա ու փախուստի դիմել: Դրանից մեկ տարի առաջ՝ 2010թ. դեկտեմբերին, մեքենայի տիրոջ նկատմամբ մահափորձ էր կատարվել:
Քննիչների մոտ անմիջապես կասկած էր առաջացել, որ մարդասպանի թիրախը Սահակյանը չէր: Հետաքննության ընթացքում նկատի են առնվել մեքենայի տիրոջ գործարար շրջանակը, նրա գործընկերներն ու մրցակիցները: Արդյունքում պարզվել է, թե ով է սպանության կազմակերպիչը, միջնորդը և երկու կատարողները:
Կարդացեք նաև
Կասկածյալների թվում են՝ 1972, 1977, 1968 և 1966թ. ծնված, նախկինում դատապարտված տղամարդիկ:
Սխալմամբ սպանված Սահակյանը առաջին կուրսի ուսանող էր, նա սամբոյի սպորտի վարպետի թեկնածու էր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ