Լրահոս
Օրվա լրահոսը

107 միլիոն դրամ`43 ապօրինի հորեր լուծարելու համար

Հոկտեմբեր 28,2013 22:17

Կառավարությունը բնապահպանության նախարարությանը մոտ 107 միլիոն դրամ կտրամադրի Արարատի եւ Արմավիրի մարզերում 43 հորերի լուծարման աշխատանքների համար: Այս ինքնաշատրվանվող հորերը, ինչպես նշված է կառավարություն ներկայացված փաստաթղթում, ապօրինի են շահագործվում` ձկնաբուծական նպատակներով:

Բնապահպանության նախարարությունը ապօրինի հորերը լուծարելու համար կատարվող աշխատանքներն իրականացնելու է բանակցային գնումների միջոցով, այսինքն` գնումների մասին առանց նախապես հայտարարելու:

Բնապահպանության նախարարությունը կառավարություն ներկայացրած որոշման նախագծով վստահեցնում է, որ այդ 43 ապօրինի հորերը լուծարելով կբարելավվի Արարատյան ջրավազանում բնապահպանական իրավիճակը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031