«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, փաստորեն, այսօր լուրջ հակազդեցություն չկա ընդդեմ Մաքսային միություն գնացող իշխանությունների եւ հարցին՝ հայաստանյան քաղաքական-հասարակական դաշտը ի՞նչ անելիք ունի, նկատեց․
«Սեպտեմբերի 3-ի եւ հոկտեմբերի 25-ի ազգային խայտառակությունից հետո ակնհայտ է, որ ամբողջ քաղաքական համակարգը, իշխանությունն իր երեք թեւերով, տիտղոսային «ընդդիմությունը» իր «այլընտրանքներով», հասարակական-պետական ինստիտուտները՝ պետք է ճանաչել սպառված եւ սնանկ: Նրանք վերածվել են ռուսական սապոգով հնազանդեցված, վախեցած, բարոյալքված եւ ապակողմնորոշված ամբոխի: Նրանք ունեին ռեսուրս, ժամանակ, բայց նրանք արել են իրենց անելիքն առավելագույնս ապաշնորհ կերպով, ստանալով վերջնարդյունքում ազգային խայտառակություն եւ վերահաս սպառնալիք պետականությանը: Նրանք անելիք չունե՛ն այլեւս»:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ