«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր փորձեցին «Փակ շուկա» մտնել, բայց Սամվել Ալեքսանյանի աջակիցները փակեցին ճանապարհը ու սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին:
Ալեքսանյանի աջակիցներն այնքան էին ոգեւորվել, որ նմանատիպ հայհոյանքներ էին աջ ու ձախ ուղղում նաեւ լրագրողներին եւ «գրանտակերների գրպանի շուն» անվանում:
Նրանք, սուլելով հարձակվում էին օպերատորների եւ ակցիան տեսանկարահանող լրագրողների վրա, իսկ ոստիկանները ոչ մի կերպ չէին արձագանքում:
Ավելի ուշ հոգեկան խանգարում ունեցող մի տարեց մարդու, նրանք սովորեցնում էին հարձակվել լրագրողների վրա: Հոգեկան խնդիրներ ունեցող այդ մարդը հրելուց, հայհոյելուց հետո, քարը վերցրեց եւ վազեց օպերատորներից մեկի հետեւից: Միջամտեցին ոստիկանները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ