Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պարգևի է արժանացրել թուրքահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Մրցանակը նրան տրվել է հասարակագիտության ոլորտում «տեսությանն իր ուրույն մոտեցման, տարբեր տեսանկյունից մոդելների աճի և զարգացման» համար: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
2011թ. Թուրքիայի կառավարությունը Աճեմօղլուին ցանկանում էր նշանակել Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Թուրքիայի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Աճեմօղլուն հրաժարվել էր՝ ասելով, որ ապագայում հաճույքով կընդունի առաջարկը, բայց այժմ կենտրոնացած է գիտական աշխատանքների վրա:
Նախագահի մրցանակին է արժանացել նաև քուրդ երաժիշտ Ահմեդ Կայան, որը մահացել է արտերկրում՝ Թուրքիայից աքսորված լինելով 13 տարի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ