Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեղին եւ կարմիր գլխարկակիրների թեժ հակամարտությունը՝ Փակ շուկայի դիմաց․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2013 20:39

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցների հակամարտությունն այսօր կրկին «Ծածկած շուկայի» առջեւ էր:

Մաշտոցի պուրակից դրոշներով եւ «բոյկոտենք Yerevan City-ները» կոչերով դեպի Ծածկած շուկա եկող ակտիվիստներին՝ «Հեռացեք գրանտակերներ» ցուցապաստառներով դիմավորեցին տասնյակ կարմիր գլխարկներով կանայք եւ տղամարդիկ:

Հակամարտող երկու խմբերին բաժանում էին ոստիկանները:

IMG_1442

«Օրենքն արգելում է Ծածկած շուկայի ոչնչացումը, ինչն ասել է նաեւ մշակույթի նախարարը, որը փաստել է քաղաքապետը: Բոլորը հրապարակային հայտարարել են՝ Ծածկած շուկայի ոչնչացումը վանդալիզմ է: Վանդալիզմը քրեորեն պատժելի է: Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին բոյկոտել YerevanCity սուպերմարկետները»,- ասում էր նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանը: Նրան զուգահեռ Սամվել Ալեքսանյանի աջակիցները գոռում էին՝ «Հեռացեք» ու ծափահարում էին:

«Հավատացած եղեք, որ Փակ շուկան վերակառուցվել է եւ պատշաճ ձեւով վերադարձվել է մեր սիրուն մայրաքաղաքին եւ մեր համաքաղաքացիներին: Ուրեմն բոլորս միասին գոչենք՝ Փակ շուկա»,- հակառակ կողմի ակտիվիստներին զուգահեռ կոչ էր անում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Սոցիալիստական շարժման ղեկավար, Սամվել Ալեքսանյանի աջակիցներից Ռոբերտ Ահարոնյանն էլ ներկայացրեց «գրանտակերների» իր պատկերացումները. «Գրանտակերներն այն մարդիկ են, որոնք փորձում են Հայաստանում պայքարել աշխատատեղի համար: Գրանտակերները ձեր դիմաց կանգնած դեղին գլխարկներն են: Բոլորս միաձայն ասենք՝ հեռացեք այստեղից»:

Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն էլ հակադարձեց. «Եթե մեր պետական այրերը ի վիճակի չեն մեր հուշարձանները պաշտպանելու, ապա մենք` ինքներս կպաշտպանենք: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դուրս գալ պայքարի եւ թույլ չտալ, որ մեր երկրում օլիգարխները քանդեն մեր երկիրը»:

Ավելի ուշ Ալեքսանյանի աջակիցներն անցան վիրավորանքների՝ «Վիժվածքներ եւ տականքներ» անվանելով ակտիվիստներին: Հետո սուլեցին ու կրկին պահանջեցին՝ հեռանալ:

Ոստիկաններին դիմած նախաձեռնության անդամները, որոնք պահանջում էին կարգի հրավիրել իրենց վիրավորող կարմիր գլխարկներին, ոստիկաններն այդպես էլ չարձագանքեցին: Նրանք պնդեցին, որ ոչ մի վիրավորանք չեն լսել, իսկ եթե ակտիվիստները լսել են, ապա պետք է ոստիկանական բաժանմունք գնան ու հաղորդում ներկայացնեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031