Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Իվանիշվիլին կօգտագործի Չախալյանին` ցույց տալու համար, թե բարեխիղճ է»

Հոկտեմբեր 28,2013 20:18

«Այն, որ Սաակաշվիլու օրոք Չախալյանը ձերբակալված էր, եւ Իվանիշվիլին ազատեց նրան, դա նշանակում է, որ Իվանիշվիլի-Սաակաշվիլի հակադրության մեջ այդ հայը պետք է դառնար ընդամենը մի խաղաքարտ եւ Իվանիշվիլին պետք է օգտագործի նրան ցույց տալու համար, թե հայերի նկատմամբ ինքն ավելի բարեհամբույր եւ բարեխիղճ է: Իսկ Սաակաշվիլին բնականաբար պիտի ասի իմ համար մեկ է, դու հայ ես, ադրբեջանցի, թե վրացի`դու նախ Վրաստանի քաղաքացի ես»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին Միխեիլ Սաակաշվիլի-Վահագն Չախալյան հանդիպմանը, որն ավարտվել էր միջադեպով:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով`այնտեղ խնդիրը մոնոազգային պետություն լինելն է, այսինքն` ճիշտ այնպիսին, ինչպիսին Մոլդովան է, Ադրբեջանը, Ռուսաստանը, որոնք բազմաէթնիկ են եւ ուզում են մոնոէթնիկ պետության նման լինել ու իրենց համար արհեստական խնդիրներ են ստեղծում. «Բոլոր դեպքերում սա ցույց է տալիս, որ վրացիները, նոր նախագահը մի քիչ մոռանա հայերի խնդրի մասին եւ դա պահի իր ուշադրության կենտրոնում: Այս դեպքում դա դրական արդյունք է, ինչը ցույց տվեց, որ Սաակաշվիլին մինչեւ վերջին պահը մնում էր իր վարած քաղաքականությանը հավատարիմ»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031