Հոկտեմբերի 25-ին Իջեւանի արվեստի փառատոնին կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ժամանակ տաղավարով ներկայացված էր նաեւ «Դիլիջան» հանքային ջուրը: ««Դիլիջան» հանքային ջրերի գործարան» ՍՊԸ տնօրեն Վլադիմիր Դանիելյանից տեղեկացանք, որ իրենց արտադրանքն օգտագործում են նաեւ Ազգային ժողովում, այն արտահանվում է արտերկիր: Հավելենք, որ այդ գործարանի 3 սեփականատերերից մեկը ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է:
Պ-ն Դանիելյանին հարցրեցինք,թե ինչո՞ւ «Դիլիջան» հանքային ջուրը բացի Դիլիջանից, Տավուշի մարզի այլ տարածաշրջաններում չի վաճառվում: Տնօրենն ասաց, որ դա կապված է արտադրանքի առաքիչի բացակայության հետ, երշիկի մի առաքող երշիկի հետ «Դիլիջան» հանքային ջրի փոքր խմբաքանակ է տարածում Իջեւանի տարածաշրջանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ