Այսօր Aravot.am-ը ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ԱԺ-ի տարածքում Դուք է՞լ եք գործընկերների հետ աչքով-ունքով խոսում, որովհետեւ ասում են՝ ԱԺ-ի միջանցքներում, անգամ ամեն ծառի, ամեն թփի տակ «ժուչոկներ» են տեղադրված:
ԱԺ-ի այգում «ժուչոկների» մասին հրապարակել էր «Հայկական ժամանակը»: Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ ինքը խորհրդարանի տարածքում «ժուչոկներ» չի նկատել. «Ես խոսում եմ հիմա, ինչպես խոսել եմ միշտ՝ հանգիստ, խաղաղ: Իմ ընկերների հետ խոսում եմ, շփվում եմ, որեւէ նման բաներ չեմ նկատել: Եթե, Աստված մի արասցե, նման բաներ էլ կան, դա մեր վարքագծի վրա չի ազդելու: Ես բացարձակ չեմ զգուշանա, որովհետեւ ինչ ասում եմ՝ հրապարակային եմ ասում, թաքցնելու բան չունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ