Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը Մաքսային միության ջատագովներից է

Հոկտեմբեր 28,2013 17:51
seyran ohanyan

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանը չհերքեց, որ ինքը Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության ջատագովներից է: Նախարարի նման կեցվածքը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական դիրքով:

Սակայն, ըստ նախարարի. «Մաքսային միության ջատագով լինելը չի նշանակում, որ պաշտպանության նախարարը այդ քաղաքականության գագաթնակետին է կանգնել: Հաշվի առնելով նաև մեր անվտանգային խնդիրները, որն իրականացնում ենք մեր հարևանների, ռազմավարական գործընկերների, նաև այն անվտանգային համակարգի շրջանակներում, որը կոչվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, և նաև այն, որ մենք մեր տնտեսությունը առաջին հերթին կարող ենք զարգացնել մեր հարևաններ հետ, ես գտնում եմ, որ մենք ճիշտ քայլեր ենք կատարում: Միգուցե ժողովրդի մոտ տեղեկատվության աստիճանը պիտի մի քիչ բարձրացվի»:

Նախարարը նշեց, որ «հարևանների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնել» ասելով՝ նկատի ունի ռազմավարական գործընկերներին: Անդրադառնալով այն հարցին, որ ոչ մի երաշխիքներ չկան, որ Ռուսաստանը կապահովի Հայաստանի անվտանգությունը, Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե ուսումնասիրենք պայմանագրա-իրավական համակարգը, որն ստորագրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ու ռազմավարական գործընկերոջ հետ, ապա կտեսնենք, որ այդ երաշխիքները կան: «Այդ երաշխիքները հետզհետե զարգանում են, մեր անվտանգության ապահովման գործում նաև մենք համագործակցում ենք քաղաքական և ռազմական առումով նրանց հետ: Կարծում եմ, որ նաև նոր երաշխիքներ կան, որովհետև մենք այս տարի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագրի պլան մշակեցինք Ռուսաստանի Դաշնության հետ, որը հնարավորություն է տալիս ոչ թե պահպանել, այլ զարգացնել և դրանով իսկ հնարավորություն կա, որպեսզի ոչ միայն պաշտպանության նախարարությունները, այլ նաև մեր կազմակերպություններն արդեն երկկողմ շրջանակներում ուղղակի կապ ունենան և զարգացնեն իրենց համագործակցությունը: Ասել է, թե այս հարցում հետաքրքրությունները երկուստեք են, և յուրաքանչյուր երկիր ունի իր ծրագրերը, իր նպատակները»,- ընդգծեց նախարարը:

Սեյրան Օհանյանը՝ հարցադրում արեց՝ ինչո՞ւ չանդամակցել Մաքսային միությանը, եթե այնտեղ կան պայմաններ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031