Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլին կշարունակեր հակահայկական քաղաքականությունը

Հոկտեմբեր 28,2013 15:54

Այսօր «Ելակետ» ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Վրաստանի նախագահական ընտրություններին, դժվարացավ պնդել, թե  հայ-վրացական հարաբերություններում այսուհետ վերելքներ կլինեն, սակայն կարծիք հայտնեց, որ նորընտիր նախագահից հետո այլեւս թուրքական ու ադրբեջանական գործոնը Վրաստանում կնվազի:

Ջոնի Մելիքյանը, խոսելով ջավախահայության մասին, նշեց, որ նրանց ընտրության վրա մեծ ազդեցություն է ունեցել հատկապես եկեղեցու բակում Սաակաշվիլիի ու Չախալյանի միջեւ կայացած հանդիպումը, որտեղ Սահակաշվիլին Չախալյանին համարել է սեպարատիստ: Ըստ Ջոնի Մելիքյանի՝ դա ապացույցն էր նրանց հակահայկական կեցվածքի, բացի այդ. «Մարդիկ հասկացան, որ Սահակաշվիլին կշարունակի իր հակահայկական քաղաքականությունը»,- ավելացրեց Ջոնի Մելիքյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031