Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիկ Էրոյանց. «Ջավախքի արդյունքներն անկանխատեսելի են եղել»

Հոկտեմբեր 28,2013 15:19

Այսօր «Ելակետ» ակումբում վրացագետ Ալիկ Էրոյանցը խոսեց Վրաստանի նախագահական ընտրությունների մասին: Ալիկ Էրոյանցի փոխանցմամբ` Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակած Բիձինա Իվանիշվիլու կուսակիցը ՝ Գեորգի Մարգվելաշվիլին, առաջատար է եղել հայաբնակ Ախալքալաքում ու Ախալցխայում՝ Ախալքալաքում հավաքելով ձայների 67, իսկ Ախալցխայում՝ 57%-ը:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով հաղթել է Գեորգի Մարգվելաշվիլին. «Ինչ վերաբերվում է ընտրողների մասնակցությունը, ապա անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ, այս նախագահական ընտրություններում ցածր է եղել»:

Ալիկ Էրոյանցը հավելեց, որ անկանխատեսելի է եղել այն, որ Ջավախքում այդպիսի արդյունքներ կլինեն, քանի որ «Վրացական երազանք» կուսակցությունը հատկապես վերջին տարում չի կատարել ջավախահայությանը տված խոստումները. «Ջավախահայության համար ավելի նպատակահարմար է Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը, որովհետեւ վերջին տարվա վրացական իշխանության վարած քաղաքականությունը ցույց տվեց, որ ի տարբերություն Սահակաշվիլիի թուրքանպաստ քաղաքականության, նոր իշխանությունները փոխեցին ուղղությունը»,- ավելացրեց Ալիկ Էրոյանցը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031