Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կանանց՝ 60, իսկ տղամարդկանց 20 տոկոսը գործազուրկ է

Հոկտեմբեր 28,2013 14:41

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, Հայաստանում պաշտոնապես 260 000 գործազուրկ կա, որից 74 հազարն է գրանցված:

«Անցած տարի աշխատանք է գտել գրանցված գործազուրկներից մոտ յոթ հազարը: Տնտեսությունը վերականգնվում է, աշխատատեղեր են հայտնվում, բայց գործազրկությունը մնում է հիմնական խնդիրներից մեկը»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց սոցիոլոգը:

Ըստ նրա,  գրանցված գործազուրկների մեծ մասը կանայք են, բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեն նրանց 40 տոկոսը: «Այսօր աշխատանքի են հրավիրում լավ մենեջերների , ծրագրավորողների, ֆինանսիստների»,-իր տվյալները ներկայացրեց սոցիոլոգը:

Նա ասաց, որ թաքնված գործազրկություն էլ կա՝ չգրանցված աշխատողները, իսկ ամեն վեցերորդը ընտանիքում արտասահմանում ապրող ազգականներից փող են ստանում ու ապրում. «Եկամուտների աղբյուր ունեն, որը պաշտոնապես գրանցված չէ, ու նրանք գործազուրկ չեն կարող համարվել»:

Պարոն Ադիբեկյանի խոսքով, գործազրկության նպաստը՝ 18 000 դրամն էլ ոչ մի խնդիր չի լուծում. «Դա աղքատության նվազագույն շեմից էլ ցածր է, գոնե 25 000 դրամ պետք է ստանային»: Նա նաեւ ասաց, որ Հայաստանում կանանց՝ 60, իսկ տղամարդկանց 20 տոկոսը չի աշխատում:

Սոցիոլոգը ասուլիսի վերջում նաեւ ավելացրեց՝ «Պաշտոնական գործազրկության ցուցանիշի անկումն է միայն պաշտոնական թվերով, իսկ իրական գործազրկության ցուցանիշը տարիների ընթացքում չի փոփոխվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031