Այսօր ՀՅԴ անդամները Հրաչ Մուրադյանի սպանության գործի հետ կապված հանդիպելու են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:
Լրագրողների հետ զրույցում հարցին, թե կոնկրետ ի՞նչ եք ասելու դատախազին եւ ինչ ակնկալիքներ ունեք՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք նախ լսել իրեն, որովհետեւ դատախազությունը վերահսկողություն է իրականացնում նախաքննության ընթացքի վրա: Ուզում ենք հասկանալ, թե իրենց գնահատականներն ինչ են: Բնականաբար, մենք մեր խնդիրները ամբողջական դնելու ենք, խոսելու ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ