Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կառավարությունը շտապեց ետ վերադարձնել ռուսական վարկը

Հոկտեմբեր 28,2013 14:22

Ի՞նչ իմաստ կար եվրաբոնդերի տեղաբաշխումից գոյացած միջոցների հաշվին միանգամից փակել ռուսական վարկը`այս հարցը խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ուղղեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին: Խոսքը 500 մլն դոլար ռուսական վարկի մարման մասին է:

Դավիթ Սարգսյանը նախ հայտարարեց, որ այդ պարտքի մարման շնորհիվ տարեկան 16-17 մլն դոլարով նվազում է Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման ցուցանիշը: Առաջիկա տարիներին մարումներն ավելի պակաս կլինեն:

Ռուսական վարկի վաղաժամ մարման համար, ըստ նախարարի, երկու տնտեսական հիմնավորում ու գործոն կա. «Առաջինը, ռուսական վարկի դյուրացիան 5,5 տարի է կազմել, այսինքն՝ եթե իրականում ռուսական վարկի մարմանը դեռևս 10 տարի էր մնացել, ապա դյուրացիան հաշվարկած 5 տարի ու վեց ամիս էր կազմել, և այդ առումով իրեն չի կարելի համեմատել 10 տարվա ֆինանսական ստանդարտ վերջում մարվող գործիքի հետ: Մենք համեմատում ենք հիմա 5,5 տարիանոց վարկը և 7 տարվա թողարկած պարտատոմսը»:

Երկրորդ պատճառն, ըստ նախարարի, այն է, որ ռուսական վարկը տրամադրված էր լողացող տոկոսադրույքով, իսկ եվրապարտատոմսերը թողարկվել են ֆիքսված տոկոսադրույքով: Արծվիկ Մինասյանը նաև կասկած հայտնեց ռուսական վարկի արդյունավետ ծախսի վերաբերյալ: «Այնպիսի տպավորություն է, թե այդ գումարները ոչ արդյունավետ են եղել, կորել են, դրանք գոյություն չունեն»: «Ամեն շաբաթ, ամեն ամիս մենք ստանում ենք համապատասխան տոկոսների մարում, մայր գումարների մարում, որևէ ուշացումներ մենք չունենք: Այդ գումարները աշխատում են և ապահովում 7 տոկոս, որոշ դեպքերում՝ 7 տոկոսից ավելի էֆեկտիվություն»,- հակադարձեց ֆինանսների նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031