Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին. «Այս օրենքը անբարոյական եմ համարում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2013 14:10

«Այս օրենքը անբարոյական եմ համարում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով  կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Տիկին Բախշյանը, շարունակելով միտքը, նշեց. «Չգիտեմ հուլիսի 1-ից ինչ են տեսնելու, ես լուրջ կասկածներ ունեմ: Չի երևում այս օրենքում այն երաշխիքը, որ մարդու իրավունքները չոտնահարվեն»:

Տիկին Բախշյանը նաև նշեց. «Օրենքը տրամաբանական է այն առումով, որ երկրում աշխատավարձի սահմանման մոտեցման ընդհանուր կարգ է սահմանում, բայց մեր իրականությունից ելնելով՝ այստեղ չի երևում ուսուցչի աշխատավարձի գործակիցը: Պետությունը, կառավարման համակարգը քանդվում է տգիտությունից»:

Տիկին Բախշյանը վրդովված հարցրեց՝ ինչո՞ւ են պատգամավորի աշխատավարձն այդքան բարձրացնում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց. «Այսօր ցանկացած համակարգում կան մարդիկ, որ արդյունավետ են աշխատում և մարդիկ կան, որ չեն աշխատում»: Սուքիաս Ավետիսյանը շարունակելով ասաց. «Այս օրենքով հստակ սահմանվում է միասնական համակարգ աշխատավարձի ոլորտում: Ըստ այդ օրենքի՝ 2014-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 66140 դրամ: Մենք լուծում ենք սոցիալական խնդիր, էլ ի՞նչ երաշխիքի մասին ենք մենք խոսում»:

Գործազրկության նպաստի վերացման մասին էլ տիկին Բախշյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Որոշման հիմքը, նպատակն այն էր, որ այդ գումարներն ուղղվեն աշխատատեղեր ստեղծելուն»: Տիկին Բախշյանն այս կապակցությամբ հավելեց. «Գիտությունը չի ֆինանսավորվում, դրա համար փող չկա, բայց պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու փող կա՞: Պետք չէ այդ ձևով որակավորել, բայց այդպիսի պարազիտներին իրենք են աճեցնում, դա ի սկզբանե սխալ էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031