Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է փոշիացել գործազրկության նպաստների 94 տոկոսը

Հոկտեմբեր 28,2013 14:07

Այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի բյուջեի նախագիծը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործազրկության նպաստների 94 տոկոսը նպատակին չի ծառայել: Իր ելույթից  անմիջապես հետո վարչապետը հեռացել էր, հետևաբար պատգամավորները հնարավորություն չունեցան նրան հարցեր ուղղելու: Ուստի, ավելի ուշ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հորդորեց վարչապետին զգուշացնել, որպեսզի նա լրացուցիչ հայտարարությամբ հանդես գա գործազրկության նպաստների ծախսի արդյունավետության վերաբերյալ:

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ չի կարող միջոցների 94 տոկոսը փոշիանալ, իսկ եթե փոշիացել է, ապա հարց է ծագում՝ իրավապահ մարմիններն իրենց ուշադրության կենտրոնում պահո՞ւմ են այս հարցը, ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ կառավարությունը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ շատ դեպքերում, երբ փոշիացում է տեղի ունենում, դա չի նշանակում, որ գողացել են կամ վատ կերպով են ծախսել այդ գումարները. «Խոսքը գնում է այն մասին, որ եթե ունենք հարյուր դրամ, որը պետք է ծախսենք ու էֆեկտ ստանանք, ծախսում ենք, բայց այն էֆեկտը չենք ստանում: Քիչ ենք ստանում կամ զրո ենք ստանում, այն արդյունքը չէ, որին սպասում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031