Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն էր խանգարում Տիգրան Սարգսյանին

Հոկտեմբեր 28,2013 13:40

Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ վարչապետը մի քանի ուշագրավ ինքնախոստովանական հայտարարություններով հանդես եկավ: Մասնավորաբար, ասաց, որ հարկային վարչարարությունն այլեւս ուղղվելու է բացառապես ռիսկային ոլորտներին, ստվերի կրճատման հետ կապված էական նվազեցումներ կան եւ այլն:

Aravt.am-ի հարցին` ի՞նչն էր խանգարում Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ այդ քայլերն ավելի շուտ անելուն, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Որպեսզի մենք հասնենք երրորդ կանգառին, պետք է նախ առաջին եւ երկրորդ կանգառին հասնենք: Այս քաղաքականության արդյունքում, մենք դանդաղ, բայց կարողանում ենք նվազեցնել աղքատությունը, դանդաղ, բայց զարգացնել տնտեսությունը: Չեմ բացառում, վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ այս տարիների ընթացքում եղել են բարեփոխումներ կամ գործողություններ, որոնք չեն տվել այն ցանկալի արդյունքը, ինչը որ ակնկալել է նաեւ կառավարությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031