Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կենտրոնները փակվում են

Հոկտեմբեր 28,2013 12:50

Պատճառը ֆինանսավորման դադարեցումն է:

Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայից ծանուցում են ստացել, որ 2014թ. հունվարի 31-ից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը դադարեցնում է  Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի կողմից   ղեկավարվող մարզային հակակոռուպցիոն կենտրոնների ֆինանսավորումը:

Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը սկզբում գործել է որպես շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն, հետո դարձել հակակոռուպցիոն կենտրոն: Այն 5 տարվա ընթացքում քաղաքացիների շահերի պաշտպանության ոլորտում  հաջողություններ է ունեցել: «Եթե չլիներ Տավուշի  հակակոռուպցիոն կենտրոնը, ես 5 տարի առաջ կյանքիս վերջ տված կլինեի»,-մեզ ասաց Իջեւան քաղաքի բնակչուհի Արմինե Անտոնյանը, ում շահերը դատարանում պաշտպանում է  Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031