Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայաստանում աղքատության շեմը նվազո՞ւմ է

Հոկտեմբեր 28,2013 12:35

Աղքատների քանակը 2014 թվականին ավելանալո՞ւ է, թե` պակասելու: Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարց ուղղեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Դավիթ Սարգսյանն իրենց ելույթներում ասացին, որ եկող տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի` նոր սոցիալական քաղաքականության  բազմաթիվ էլեմենտներով:
«2010 թվականին Հայատանում աղքատության ցուցանիշը եղել է 35,8 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր ու պայմանավորված էր ճգնաժամի հետևանքով: 2011թվականին այդ ցուցանիշը կազմել է 35 տոկոս, ու թեև 2012-ինը դեռ չունենք, բայց մեր գնահատմամբ 2012-ին աղքատության ցուցանիշը տատանվում է 32-33 տոկոսի շրջանակում: Այսինքն արձանագրել ենք ցուցանիշի նվազում»,- պատասխանեց Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքով` կառավարության սպասելիքներն այնպիսին են, որ, այո, աղքատության ցուցանիշը հաջորդ տարի էլ կնվազի, ինչը պայմանավորված է աշխատավարձերի և թոշակների բարձրացմամբ: Ըստ նախարարի, վերջին երկու տարիների ցուցանիշները տանում են դրան:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ, հակադարձելով նախարարի այս լավատեսությանը, բերեց ցուցանիշներ, համաձայն որոնց, հարեւան Ադրբեջանում եւ Վրաստանում անհամեմատ ավելի բարվոք են աղքատության ցուցանիշներն այն պարագայում, երբ Հայաստանում մեկ միլիոնից ավելի մարդ գտնվում է աղքատության շեմում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031