31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվատիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22–ից 28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ Միացյալ Եվրոպայի համար» խորագրով Երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
Ծրագիրն իրականացվեց «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով և Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի ֆինանսավորմամբ, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:
Երիտասարդների փոխանակումը հնարավորություն տվեց մասնակիցներին ներկայացնել իրենց երկրները և ծանոթանալ այլ երկրների մշակույթին և արժեքներին, այսպիսով կոտրելով կարծրատիպերը այլ մշակույթների և ազգերի վերաբերյալ և ստեղծելով ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ` հիմք դնել միջմշակութային երկխոսությանը:
Ծրագրի ընթացքում երիտասարդները, ընդգրկվելով ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, փորձեցին արվեստի միջոցով ինքնարտահայտվել և արվեստի տարբեր դրսևորումներով իրենց պատկերացմամբ ներկայացնել «Միացյալ Եվրոպայի» գաղափարը:
Ինչպես նշում են մասնակիցները շաբաթվա ընթացքում իրականացված տարբեր աշխատանքները և քննարկումները օգնեցին բարձրացնել իրենց ինքնավստահությունը և հնարավորություն տվեցին նրանց հետագայում լինել ավելի ակտիվ քաղաքացիներ և ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքներում:
Մասնակիցները նաև այցելեցին տեղական երիտասարդական կազմակերպություն և ծանոթանալ նրանց գործունեությանը և աշխատանքին:
Youth for Exchange and Cooperation