Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան չի կարող մտնել Եվրազեսի Մաքսային միության մեջ, քանի դեռ Եվրամիության Մաքսային միության անդամ է

Հոկտեմբեր 28,2013 11:48

Ինչպե՞ս կարող են նույն Մաքսային միության անդամ լինել երկու երկիր, որոնց միջեւ սահմանները փակ են, խոսքը Հայաստանի եւ Թուրքիայի մասին է: «Առավոտի» այս հարցին, ՀՀ լավագույն տնտեսագետներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատասխանեց, որ Թուրքիան հանդիսանում է Եվրամիության ներսում գործող Մաքսային միության՝ Custom Union-ի անդամ, եւ նա չի կարող գտնվել միաժամանակ երկու համակարգերի՝ Եվրազեսի (ՌԴ, Ղազախստան, Բելառուս) եւ Եվրամիության մաքսային միություններում:

Որպեսզի դառնա Եվրազեսի Մաքսային միության անդամ, ինչին միանալու հայտ է ներկայացրել նաեւ ՀՀ նախագահը, Թուրքիան նախ պետք է դուրս գա Եվրամիության մաքսային միությունից, ինչը նա չի անի, կամ շատ քիչ է հավանական, որ կանի:

Սակայն մեր զրուցակիցը նշեց, որ ամենայն հավանականությամբ, Մինսկում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի խոսքը ճիշտ չի հասկացվել՝ Թուրքիան ոչ թե ուզում է Եվրազեսի ՄՄ մտնել, այլ՝  խոսքը գնում է ազատ առեւտրի համաձայնագրի մասին՝ Թուրքիայի եւ Եվրազեսի ՄՄ-ի հետ: Այդ դեպքում էլ ոչ թե Թուրքիան է որպես միավոր Ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու Եվրազեսի հետ, այլ՝ ԵՄ-ի մաքսային միությունը՝ Եվրազեսի ՄՄ-ի հետ:

Ըստ մեր զրուցակցի՝ նույն բանի մասին կարող էր խոսք գնալ նաեւ Հնդկաստանի պարագայում. «Եվրազեսի Մաքսային միությունը որպես կառույց կարող է բազմաթիվ երկրների կամ միությունների հետ կնքել ազատ առեւտրի մասին համաձայնագրեր»:

Այդուհանդերձ, եթե տեսականորեն ենթադրենք, որ Թուրքիան դուրս է գալիս ԵՄ-ի մաքսային միությունից եւ մտնում Եվրազեսի ՄՄ, որի մեջ մտած կլինի նաեւ Հայաստանը: Այդ պարագայում՝ փակ սահմանները խոչընդոտ չե՞ն լինի: Մեր այս հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե նման բան լինի, ապա սահմանները պետք է բացվեն. «Խոսքը չի վերաբերվում քաղաքական սահմանին երկու երկների միջեւ, խոսքը վերաբերվում է առեւտրային սահմաններին»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ամենակարևորը, Թուրքիայում, ի տարբերություն Հայաստանի, ոչ մի քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժ այնքան էժանագին չի կարող գտնվել, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցը մտցնի օրակարգ:

    • Հրանտ Պապիկյան says:

      Ամենակարևորը, Թուրքիայում, ի տարբերություն Հայաստանի, ոչ մի քիչ թե շատ գիտակից քաղաքացի այնքան էժանագին չի կարող գտնվել, որ նման համեմատություններ անի…

  2. Hakob says:

    նկարի մեջի փշալալերը ցնցեղ են…
    մի երկու հատ էլ գերմանական կոնցլագերներից նկարներ դնեիք ավելի պատկերավոր լինելու համար, թե ով է Պուտինը ու ինչ ստոր երկրներ են Մաքսային միության անդամներնը:
    Պրիմիտիվ է… նույնիսկ կասեի – ՎՈՒԼԳԱՐ

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Ճիշտ չեք մեկնաբանում լուսանկարը: Նկարը խորհրդանշում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանները, ինչի վերաբերյալ էլ հոդվածն է: Սակայն, Մաքսային միության եւ Պուտինի վերաբերյալ Ձեր ասածներին ի պատասխան կարող եմ միայն ասել՝ դուք ասացիք… 🙂

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031