Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի խոստումը. «32 հազար մարդ դուրս կգա աղքատության շեմից»

Հոկտեմբեր 28,2013 11:42

Այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հունվարի 1-ից նախատեսվում է նաև աշխատավարձերի բարձրացում` ուժային կառույցների աշխատողներինը, իսկ քաղծառայողներինը` հուլիսի 1-ից:

Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բազմազավակ ընտանիքները: Միանվագ եւ ամենամսյա նպաստների էական աճ է նախատեսվում:
Թոշակների նոր համակարգով 12 միլիարդ դրամ է կառավարությունը տնտեսում, ինչը նախատեսվում է ուղղորդել առավել նպատակային: Գործազրկության նպաստների ոլորտում անցկացված ուսումնասիրությունները, ըստ վարչապետի, ցույց են տվել, որ միայն վեց տոկոսն էր հասնում շահառուին: Ու այդ էր պատճառը, որ նախորդ քառօրյայում կառավարությունը հանդես եկավ գործազրկոթյան նպաստների վերացման նախաձեռնությամբ, ինչն էլ արժանացավ խորհրդարանի հավանությանը:

Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տասնութ հազար դրամները սոցիալապես ապահով մարդիկ էին ստանում, ովքեր աշխատանք որոնելու փորձ չէին անում: Վարչապեն ասաց, որ այսուհետ համապատասխան ենթակառուցվածքների աշխատողների միջոցով պետք է բացահայտեն աշխատանք որոնողներին եւ նրանց առարկայական օգնություն ցուցաբերեն, այդ թվում նաեւ ֆինանսական:

Հունվարի 1-ից թոշակները բարձրանալու են: Նվազ թոշակ ստացողների մոտ աճի տեմպն ավելի բարձր է լինելու, 93 հազար դրամ եւ ավելի ստացողների թոշակները չեն բարձրանա: Այսպիսով, ըստ Տիգրան Սարգսյանի, 32 հազար մարդ դուրս կգա աղքատության շեմից:
Եկող տարվա բյուջեում ֆինանսական միջոցների վերաբաշխումն, ըստ վարչապետի,  գնում է հօգուտ սոցիալական ոլորտի: Նա ասաց, որ եկող տարի եւս նախատեսվում է շարունակել արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականությունը. մի շարք նորամուծություններ են արել: Ավիափոխադրումների քաղաքականությունն է լիբերալիզացվելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ես կասեի նույնիսկ` 32 հազար չորս հարյուր հիսուն մարդ… ինչպես նաև մի կին ատամնատեխնիկ )))))))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031