Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլասերների ձայնից ստադիոնի ընդերքը ցնցվում էր

Հոկտեմբեր 28,2013 10:33

Ամերիկացի ֆանատներն ամենաբարձրաձայնն են աշխարհում:
Ամերիկյան ֆուտբոլի «Կանզաս-Սիթի Չիֆս» ակումբի երկրպագուները ստադիոնում ձայնի բարձրության ռեկորդ են սահմանել: Դա տեղի է ունեցել Ֆուտբոլի ազգային լիգայի «Օքլենդ Ռեյդերս» թիմի հետ հանդիպման ժամանակ, երբ սարքերը ստադիոնում գրանցել են աղմուկի 137,5 դեցիբել մակարդակ: Համեմատության համար մասնագետները նշում են, որ 140 դեցիբելը հավասարազոր է օդ բարձրացող ռեակտիվ ինքնաթիռի արձակած ձայնին:
Հանդիպումից հետո «Կանզաս-Սիթիի» մարզիչ Էնդի Ռեյդը նշել է, որ իր սաներն աղմուկի պատճառով չէին կարողանում շփվել միմյանց հետ, իսկ ստադիոնի ընդերքն իր ոտքերի տակ ցնցվում էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031