Երեք հոգուց կազմված ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականը Վրոցլավում ավարտված աշխարհի առաջնությունում մեդալների չարժանացավ եւ ընդհանուր թիմային հաշվարկում 134 միավորով 49 երկրների մեջ զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում գրավեց 11-րդ տեղը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ)`12-րդը, Հայկ Հակոբյանը (+105 կգ)՝ 10-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ