Վրոցլավում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը մասնակցեց միայն տղամարկանց պայքարին, այն էլ՝ երեք հոգով:
Այսօր մեր երկրից մրցահարթակ մտավ վերջին ծանրորդը՝ +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը, որն ընդգրկված էր «B» խմբում: Գերծանր քաշային մարզիկը պոկեց 186, հրեց 215 եւ երկամարտի 401 կիլոգրամով եզրափակեց առաջատարների տասնյակը: Այս արդյունքով հայ ծանրորդը շրջանցեց «A» խմբի ետնապահին՝ լեհ Կորնել Ժեկիելին, որը բավարարվեց երկամարտի 392 կիլոգրամով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ