Այն բանից հետո, երբ հայտնի դարձան Exit-poll-ի՝ Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները, նախագահի թեկնածու, «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բակրաձեն շնորհավորել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Գեորգի Մարվելաշվիլիին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ: Գրում է apsny.ge-ն:
Հեռուստատեսային հաղորդման ժամանակ Դավիթ Բակրաձեն հայտարարել է. «Որպես ընդդիմության առաջնորդ, ես պատրաստ եմ շարունակել իմ աշխատանքը իշխանության հետ, որպեսզի մեր պետությունը առաջ գնա, եւ ժողովուրդը ավելի լավ ապրի: Որպես ընդդիմության առաջնորդ, ես պատրաստ եմ աշխատել նոր նախագահի հետ եւ առաջարկել իմ համագործակցությունը»:
Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի