Քիչ առաջ ավարտվեց կոմպոզիտորների միության համագումարը, որի արդյունքում 86 ձայնից 43 ձայնով կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը, իսկ Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41 ձայն: 2 թերթիկ էլ անվավեր ճանաչվեց: Հիշեցնենք, որ Լեւոն Չաուշյանը եւ Երվանդ Երկանյանն ինքնաբացարկ էին հայտարարել: Միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, շնորհավորելով Սաթյանին, համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Հաջողություն Արամ Սաթյանին, սակայն դա չէր ճիշտ լուծումը:
Սովետական միության նամշահոտը փչեց: Լավ ես չեմ հասկանում, 22 տարի է անցել արդեն, բայց դեռ մնացել ենք նուն մակարդակին` գրողների միություն, կոմպոզիտորների միություն, չգիտեմ էլ ինչ կոպերատիվների արհեստակցական զխտիկների միություն…. Լավ ինչքան կարելի է, վերջապես պոկվեք մի քիչ այդ ռուսական ազդեցությունից …
Շնորհավորում եմ
Տխուր է այնքանով, որ Սաթյանը երբեկ էլ լավ երգահան չի եղել, նրա գրած ամենալավ երգն անգամ չի կարող մոտ գնալ Ամիրխանյանի միջակ ստեղծագործությանը։ Սաթյանը նույնիսկ երիտասարդ տարիներին եղել է խորհրդային, ինքնահավան, և նոմենկլատուրային «երգահան», խանգարել է բազմաթիվ սկսնակ երգահանների, զազրախոսել է նրանց հասցեին որքան որ հնարավոր է, իսկ Ամիրխանյանը սատար է կանգնել նրանց։ Սաթյան, վերջապես հասար քո աթոռին, տեսնենք ի՞նչ կարող ես անել հիմա, մի՞թե փոխվել ես։ Հավատս չի գալիս, դարձյալ աթոռակռիվ եղավ, և ընտրվեց միձակից էլ ցածը։ Ինչու՞ մի խոստումնալից երիտասարդ իր թեկնածությունը չառաջադրեց։ բայց սաթյանները չէին թողնի… Շատ ափսոս…
Լուիզա խորհուրդ կտայի ձեզ թերթել արդի հայերենի բացատրական բառարանը և պարզել երգահանի և կոմպոզիտորի տարբերությունը,ինչից հետո գուցե ձեզ զսպեք և մեզմ ասած ձեր բացարձակ անտեղյակությունն ի ցույց չդնեք:
«Կոմպոզիտոր»-ը հայերեն չի, Ալվինոչկա…
Փառք Աստծո որ բոլորը ձեր տրամաբանությամբ չեն առաջնորդվում,այլապես ստիպված կլինեինք կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը վերանվանել երգահանների և երգագետների միության…
Իմիջիայլոց ես ձեզ խորհուրդ կտայի նաև էթիկայի կանոններին ծանոթանալ:
Խորհուրդ տվեք Սաթյանին, նա դրա կարիքը շաաատ ունի։ Ես նրան մոտիկից ու շատ լավ գիտեմ։ Փակագծերը չեմ բացի, քննարկմանը այլևս խոստանում եմ չմասնակցել։