«Հանրային շարժում–Բազմազգ Վրաստան »-ի տեղեկատվությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրամասերում մի շարք խախտումներ են արձանագրվել: Գրում է sknews.ge տեղեկատվական պորտալը:
«Բազմազգ Վրաստան»-ի տվյալներով՝ Նինոծմիդայի №25 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները դուռը փակել են և կոնտակտի չեն գնացել: Խնդիրը լուծվել է փաստաբանի միջամտությամբ: «Միայն փաստաբանի միջամտությունից հետո 7:40 դիտորդը մտել է տեղամաս: Համար 40 Ախալքալաքի ընտրատարածքի համար 55 տեղամասում հանձնաժողովի անդամները սահմանափակել են տարածքը և 3 – մետրանոց շառավղով ռեստրավարի սեղաններին դիտորդներին թույլ չեն տալիս մոտենալ, Նինոծմինդայի N4 ընտրատեղամասում քվեարկությունը անցկացվել է խախտումներով: Բացի այդ , մեր դիտորդները բացահայտել են, որ հիմնականում քվեաթերթիկները քիչ են տեղամասերում , ինչպես նաև Մարնեուլի և Նինոծմինդայի ընտրատեղամասերում , դիտորդների տեղեկատվությամբ անհրաժեշտից քիչ են նաև ընտրախցիկները», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Կազմակերպությունը Սամցխե – Ջավախքում և Քվեմո Քարթլիում 250 դիտորդների միջոցով մոնիտորինգ է անցկացնում: Այդ թվում 200-ը տեղամասային դիտորդներ են , 9 -ը ընտրատարածքներում , 40–-ը շարժական խմբի և 1՝ ԿԸՀ:
Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի