Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ը, միանշանակ, ոճրագործություն էր Հայաստանի Հանրապետության պետականության դեմ». Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2013 19:49

Հոկտեմբերի 27-ին լրացավ Ազգային ժողովի 8 պետական գործիչների՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Արմենակ Արմենակյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի և Հենրիկ Աբրահամյանի  սպանության 14-րդ տարելիցը:1381262_679001945445628_1034323634_n1391441_679001968778959_1050400834_n923012_679002012112288_551573839_n

«Եռաբլուր» պանթեոն էին այցելել Երկրապահ կամավորների միությունը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին: Մանվել Գրիգորյանը նաև մոմ վառեց Եռաբլուրի Սուրբ Նահատակաց եկեղեցում: Երկրապահ կամավորների միությունը այցելեց նաև Երևանի պետական պանթեոն, որտեղ ծաղկեպսակ դրեց Կարեն Դեմիրճյանի շիրիմին, որից հետո միությունը շարժվեց Նորք՝ հարգելու նաև Արմենակ Արմենակյանի հիշատակը:733923_679003395445483_264505469_n 1381276_679001982112291_869848778_n1395900_679002018778954_1660115413_n «Եռաբլուր» պանթեոն Վազգեն Սարգսյանի շիրիմին իրենց հարգանքի տուրք մատուցեցին նաև սպարապետի բարեկամները, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Կրթության նախարարության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով նաև հանդիսանում է Յուրի Բախշյանի այրին:

Արամ Սարգսյանը խոստովանեց, որ որևէ կերպ չի կարողանում համակերպվել 1999թ հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ և համարում է, որ դեպքերը բացահայտված չեն. «Որևէ վարկած չբացառելով՝՝ պիտի ամրագրվի, որ հոկտեմբերի 27-ը, միանշանակ, ոճրագործություն էր Հայաստանի Հանրապետության պետականության դեմ, և քանի դեռ դա չի բացահայտվել Հայաստանի պետականությունը վտանգի առաջ է կանգնած, այսինքն՝ ցանկացած պահին այս երկրում կարող է նման բան պատահել»:

Անահիտ Բախշյանի խոսքով, ցանկացած իշխանությանը պատիվ կբերի բացահայտել նման դեպքը. «Ակնհայտ է, որ չի բացահայտվել, որովհետև իշխանությունը չի ուզում բացահայտել: Իսկ ինչո՞ւ չի ուզում բացահայտել, որովհետև իշխանության մեջ եղած շատ մարդկանց անունները հոկտեմբերի 27-ի նախորդ օրը և հաջորդ օրը պատմության մեջ կան, այդ պատճառով էլ չեն ուզում բացահայտել»:

 

 

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    «ՈՒ՞մ էր ձեռնտու,ո՞վ շահեց»…Բայց այդպես էլ արդեն 14 տարի է ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ չեք ուզում տալ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցը՝ ԻՆՉՈՒ՞,ԻՆՉՈՒ՞ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը,ինչու՞ այդ քաջլին գնաց Նաիրի Հունանյանը…
    Հոգեկան հիվա՞նդ էր-վստահաբար՝ ՈՉ:
    Դավաճա՞ն էր-ՈՉ,շատերի վկայությամբ՝ նույնիսկ մոլի հայրենասեր էր:
    Արկածախնդի՞ր էր-գուցէ,բայց ոչ երբեք դատարկ արկածախնդիր:
    Հանցագործ հակումների տե՞ր էր-ՈՉ, վստահաբառ:
    ՈՒրեմն ինչու՞,ինչու՞ գնաց այդ քայլին…
    Ցանկացած հանցանքի դեպքում առաջին հարցը որ ծագում է և տրվում հանցանքը կատարողին,դա «ինչու՞ կատարեցիր» հարցն է,հետո նոր մնացածը:Իսկ Նաիրիի դեպքում կարծես թե «մոռացան» տալ այս հարցը…
    «ՄՈՌԱՑԱՆ» ,քանզի «ու՞մ էր ձեռնտու» նեղ անձնականի,կամ էլ «հերոսին» սպանել ցանկացող թշնամու «չբացահայտված» կերպարի տակ ցանկացան թաքցնել վրիժառուի գնդակից գետնվածի իրական ինչ լինելը…
    Դռնփակ դատավարություններ կազմակերպելն անգամ միտված էին ժողովրդի ականջից հեռու պահելու ոչ թե գոյություն չունեցող «պատվիրատուի» հնարավոր բացահայտվելիք անունը,ինչպես մինչ օրս էլ ենթադրում է խաբված ժողովուրդը,այլ նպատակ ունեին ծածկելու,թաքցնելու «սպարապետի» կատարած այն բազում ոճրագործությունները,որոնց մասին դատարանում բարձրաձայնելու էր Նաիրի Հունանյանը և որոնց պատճառով էլ նա հենց վրեժխնդիր եղավ…
    Ամեն բանից առաջ,ամեն հարցից առավել,բոլորին և մանավանդ դատարանին պետք է հետաքրքրեր հենց այս հարցը,թե ինչու՞ տեղի ունեցավ,ինչու՞ կատարեցին…Մինչդեռ պատվիրատու շատ ստահակներ,մինչ օրս էլ շեղելով ժողովրդի ուշադրությունը ամենակարևոր հարցից ու մանավանդ այդ հարցի ՊԱՏԱՍԽԱՆԻՑ,որը կգար լույս սփռելու կատարվածի վրա ամբողջությամբ,առաջ են քաշում,առաջին պլան են մղում 2-րդական և տասներորդական հարցեր՝ «ու՞մ էր ձեռնտու,ո՞վ շահեց…»:Պարզ է,եթե ասենք Պողոսին էր ձեռնտու,կամ Պետրոսը շահեց,ուրեմն ինքնստինքյան Նաիրին դիտվում է ընդհամենը պատվեր կատարող մի չնչին գործիք՝ ինչը որ հենց այսպես էլ ներկայացնում են արդեն 14 տարի և այսպիսով փակվում է հարցը:Մինչդեռ Նաիրիի խմբի կատարածը համազգային քաղաքական մի բացահայտ ակտ էր՝ ճարահատված,խաբված,հարստահարված,այլ ելք այլևս չունեցող մի ամբողջ ժողովրդի բողոք ու անեծք,վրեժի փոռթկում,որ գնդակ դարձած ժայթքեց Նաիրի Հունանյանի հրազենից ու մեխվեց ամենամեղավորներից ու երկրում ստեղծված ահավոր իրավիճակի ամենապատասխանատուներից մեկի կրծքին…
    ԻՆՉՈՒ՞ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Հոկտեմբերի 27-ը,ԻՆՉՈՒ՞ ԳՆԱՑ ԱՅԴ ՔԱՅԼԻՆ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ…
    Հուսով եմ,կգա ժամանակը՝ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ,երբ ամեն ինչից առաջ կտան ա´յս հարցյ,Վազգենականներին այնքան սարսափեցնող այս հարցը ու պատասխանից հետո կնկնեն սուտ կուռքերը,կմաքրվի երկիրն ու կկառուցվի մի նոր կյանք մեր երկրում…
    Արհեստածին հարցի՝ «ո՞վ էր պատվիրատուն,ու՞մ էր ձեռնտու»-ի բավիղներում մոլորված,մենք ակամա ապահովում ենք չարիքի հաղթարշավը,ինքներս էլ չգիտակցելով դա:Չեղած,իրականում գոյություն չունեցող մի բան չեն փնտրում,դա խաբկանք է, որը նպատակ ունի միմիայն հեռու,անիրազեկ պահելու ժողովրդին իրականությունից:Փորձեք տեր դառնալ «Ինչու՞ տեղի ունեցավ» հարցի Նաիրի Հունանյանական պատասխանին և այնժամ կտեսնեք թե ինչպես է ամեն բան իր տեղն ընկնում և չեն մնում պատասխան չունեցող հարցեր…

    ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031