Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը պատճառ է դառնում թոռանդ արցունքներին, դուք կներե՞ք, թե` ոչ». Մարտին Վարդազարյան

Հոկտեմբեր 27,2013 16:47

 

Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչու է նեղացել Ռոբերտ Ամիրխանյանից

Այսօր Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ընտրելու ընթացքում, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչու է նեղացած միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից, սակայն չէր ցանկանում անել բոլորի ներկայությամբ, քանի որ հարցը անձնական բնույթի է, սակայն Ամիրխանյանը պահանջեց, որ շարունակի խոսել ամբիոնից, քանի որ վերջինս իր վրա ցեխ է շպրտում:

Ամիրխանյանը, դիմելով  Վարդազարյանին, ասաց, որ ասել է, որ նա չար է, իսկ Վարդազարյանը պատասխանել է, որ չար չէ, պարզապես չարացրել են եւ երբ վերջինս հարցրել է, թե ով  է իրեն չարացրել, Վարդազարյանն այդպես էլ չի պատասխանել եւ հիմա խնդրում է, որ պատասխանի: Մարտին Վարդազարյանն էլ  ասաց. «Կյանքը չարացրեց»,-որից հետո հարց ուղղեց դահլիճին, թե ներկաների մեջ թոռ ունեցող կա, թե` ոչ, եւ եթե ինչ-որ մեկը պատճառ է դառնում ձեր թոռան արցունքներին, դուք այդ մարդուն կներե՞ք, թե` ոչ. «…Թոռս այդ պահին  վիրավորանքից լաց եղավ: Ես այդ վիրավորանքը ներել չեմ կարող»,-ընդգծեց Վարդազարյանը, որին ծափահարեց ողջ դահլիճը: Ամիրխանյանը պատասխանեց Վարդազարյանին եւ դուրս եկավ դահլիճից: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուիզա says:

    Ինչ տխուր է, «թոռս լաց եղավ, չեմ ների»… իսկ Սաթյանը… իրեն ձեռ տվեց այս մանկական սեթևեթանքը։ սաթյան (փոքրատառով), ինչքան անտաղանդ ես, էն խեղճ Բուլիկին էլ գցել ես ջրերդ… Գնացեք, ու ստեղծագործեք։ Միություն են ստելծել, «միություն տվեք նրանց»…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031