Լրահոս
Օրվա լրահոսը

Աժիոտաժ ՀԿԵՄ-ում (Տեսանյութեր)

Հոկտեմբեր 27,2013 15:38

 Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում այսօր միության անդամների մասնակցությամբ պետք է ընտրեն միության նախագահ: Իրենց թեկնածությունն են առաջադրել Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության (ՀԿԵՄ)  նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ով երեկ կայանալիք համագումարում վայր դրեց իր լիազորությունները եւ միության անդամ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նախքան համագումարի սկսվելը Արամ Սաթյանը հայտնեց, որ նախնական հաշվարկներով 123 մասնակցից 73-ը ներկա են: Համագումարի սկսվելուն պես Արամ Սաթյանը եւս մեկ անգամ  ներկա-բացակա արեց, որի ընթացքում պարզ դարձավ, որ ընտրողների ցուցակում ընդգրկված Անահիտ Բաղդասարյանը եւ Անահիտ Կիրակոսյանը միության անդամներ չեն, հետեւաբար ընտրել չեն կարող: Արամ Սաթյանի համար անհասկանալի էր այդ մարդկանց անունները ցուցակում լինելու փաստը: Միության անդամ Ռուսլան Ղազարյանը, ով երեկ  տեղի ունեցած համագումարին առողջական խնդիրներ ունենալու պատճառով ներկա գտնվել չէր կարողացել,  այսօր ներկա էր, հանձնաժողովի անդամները քննարկել էին հարցը եւ թույլատրել վերջինիս մասնակցել այսօրվա քվեարկությանը, ինչպես նաեւ միության մեկ այլ անդամ Հովհաննես Մանուկյանին:

Ներկա-բացական անելուց հետո Արամ Սաթյանն առաջարկեց, ըստ նախնական համաձայնության, սկզբում իրենց խոսքով հանդես գան երիտասարդ կոմպոզիտորները, որը աժիոտաժ առաջացրեց դահլիճում:

Միության անդամ Լեւոն Չաուշյանն ամբիոնից կոչ արեց ձայնը տալ երիտասարդներին. «Այսօր մենք չենք ուզում մեր երիտասարդների ձայնը լսել, բա ու՞մ ենք լսելու, բա սրանից հետո իրենք մեզ կլսի՞ն: Ո՞նց կարելի է նման վերաբերմունք ցույց տալ: Դուք հիշեք, որ այդ տարիքում դուք բոլորդ երիտասարդական սեկցիայի անդամ էիք եւ մասնակցում էիք բոլոր քննարկումներին: Բա ամոթ չի՞: Ձայնը պետք է տրամադրել երիտասարդներին»,-ասաց նա:  Վերջինիս հետ համակարծիք եղան շատերը, անգամ դահլիճից տեսակետ հնչեց, որ այս հարցի շուրջ քվեարկելն անգամ ամոթ է, եթե երիտասարդներն ուզում են խոսել, ապա պետք է թույլ տալ: Միության անդամ Սուրեն Զաքարյանն էլ բորբոքված հարց բարձրացրեց, թե ինքը, լինելով միության անդամ, ինչո՞ւ տեղյակ չէ, թե ովքեր են ավելացել միությունում.«Ինչու՞ չեմ իմացել: Այդ ամենը մթության մեջ է, չեմ հասկանում»,-ասաց Զաքարյանը, որին ի պատասխան դահլիճից ասացին, թե գայիր, իմանայիր: Վերջինս էլ հակադարձելով ասաց.«Կանչեիք, իմանայի»:

Այնուամենայնիվ, սկզբում երիտասարդ կոմպոզիտորներին ելույթ ունենալու հնարավորություն այդպես էլ չընձեռվեց:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուիզա says:

    Երանի Աճեմյանին ընտրեին, գոնե ազնիվ ու լավատես մարդ է. գնացին եկան անտաղանդ Սաթյանին ընտրեցին. Ընդհամենը մեկ մեղեդի է գրել, էն էլ երևի ուրիշից թխած։ Շփոթված եմ ու հիասթափված, Սաթյանից ավելի անհարմար մարդ չկար. Այս դեպքում գեները չեն գործում, և կոմպոզիտորի որդի կամ թոռ լինելը չի նշանակում, թե կարող ես դու էլ դառնալ երգահան. լավ է, սակայն որ բժիշկ կամ դատավոր չդարձավ, թե չէ վնասն ավելի աններելի կլիներ։ էստեղ ընդհամենը կարևոր մարդու պատրանք է ստեղծում, մի 2 պուտյովկա կվեցնի, ու ինքնագոհ կժպտա… սաթյան, անտաղանդ ես, անտաղանդ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031